ԼՂ-ի էթնիկ զտումը՝ Ադրբեջանում բիզնեսի «մեծ հնարավորություն»․ Բրիտանիայի կառավարությունը քննադատությունների կենտրոնում է. The Guardian

Լուրեր

30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
29.05.2026 | 20:29
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.05.2026 | 20:14
ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննադատության է ենթարկվում այն բանից հետո, երբ պաշտոնյաները, կարծես, կոչ են արել բրիտանական բիզնեսին օգնել վերականգնել Ադրբեջանի վիճելի տարածքները մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ պետության կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումը ստիպել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի լքել տարածաշրջանը։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության և բիզնես դեպարտամենտի պաշտոնյաները նոյեմբերին առցանց հանդիպում են անցկացրել բրիտանական բիզնես առաջնորդների հետ՝ խրախուսելու ընկերություններին օգտվել «մեծ հնարավորությունից»՝ աջակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերակառուցման օրակարգին: Նշվում է, որ միջոցառումը կազմակերպվել է բիզնեսի զարգացման ցանցի կողմից, անցկացվել է վեց շաբաթ անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրավել է վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանը, որի արդյունքում մոտ 120,000 էթնիկ հայեր լքել են տարածաշրջանը և անցել հարևան Հայաստան: Հայերն Ադրբեջանին մեղադրում են էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, ինչն Ադրբեջանը հերքում է։

Բաքվի ռազմական գործողություններից օրեր անց Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակայնորեն դատապարտել է Ալիևի ռեժիմի «ուժի անընդունելի կիրառումը» Լեռնային Ղարաբաղում և նախազգուշացրել, որ այն «վտանգի տակ է դրել տարածաշրջանում կայուն խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը»:

Սակայն առցանց հանդիպման ձայնագրությունը, որը Guardian-ին է փոխանցվել Global Witness-ի կողմից, ներառում է Միացյալ Թագավորության կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյայի, որը խրախուսում է բիզնես առաջնորդներին օգտվել ֆինանսական հնարավորություններից «երկրի արևմտյան հատվածի հսկայական տարածքը վերակառուցելու» հետ կապված։

«Ադրբեջանի կառավարությունն աջակցում է նրան, ինչն անվանում է «մեծ վերադարձ», որը, ըստ էության, հնարավորություն է տալիս 700,000  այս փախստականներին հիմնականում վերադառնալ Ղարաբաղ։ Այսպիսով, դուք իրականում ունեք այս հիանալի հնարավորությունն այստեղ»,- ասել է պաշտոնյան:

Պարզ չէ՝ արդյո՞ք պաշտոնյան նկատի է ունեցել կոնկրետ Լեռնային Ղարաբաղը, թե՞ ոչ։

«Այստեղ իրականում հիանալի հնարավորություն կա: Այն պարզապես դատարկ հող է, որը պատրաստ է զրոյից կառուցելու»,- գործարարներին ասել է Կառավարության երկրորդ պաշտոնյան։

«Global Witness»-ի ավագ քարոզիչ Ջոնաթան Նորոնյա-Գանտն էլ ասել է. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը փակ դռների հետևում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները «մեծ հնարավորություն» է անվանում: Ո՞ր դարում են ապրում այս պաշտոնյաները։ Դա մեծ հնարավորություն չէ ո՛չ Մեծ Բրիտանիայի, ոչ էլ տեղահանված մարդկանց համար»:

Ձայնագրության մեջ առաջին պաշտոնյան ասում է, որ բրիտանական ընկերությունները «լավ դիրք ունեն»՝ համագործակցելու Ադրբեջանի կառավարության հետ՝ ենթակառուցվածքային խորհրդատվություն տրամադրելու «այն կառավարությանը, որն ունի ֆինանսական հնարավորություններ, քանի որ ունի շատ մեծ էներգետիկ ռեսուրսներ»: Նա նաև նշել է, որ «այստեղ կա իրական հնարավորություն՝ և՛ քաղաքականապես խաղաղություն հաստատելու, և՛ ստեղծելու այնպիսի իրավիճակ, որով գծի երկու կողմեր մեկնած մարդիկ կարող են վերադառնալ, բայց նաև տնտեսական հնարավորություններ կան հենց երկրի ներսում»։

Լրատվամիջոցի հետ զրույցում էլ կառավարության խոսնակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների  մեկնաբանությունները խեղաթյուրված են։

«Վերակառուցման վերաբերյալ քննարկումները կենտրոնացած էին Մեծ Բրիտանիայի կառավարության համայնքային աշխատանքի վրա՝ օգնելու ապագայում նոր քաղաքների զարգացմանը, որոնք կառուցվում են տասնամյակների հակամարտությունների հետևանքով տեղահանվածների համար: Մեծ Բրիտանիան ներգրավված չէ 2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողության արդյունքում Ադրբեջանի կողմից վերադարձված Լեռնային Ղարաբաղի տարածքը վերականգնելու առևտրային գործունեության կամ ջանքերի մեջ։ Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել՝ աջակցելու կայունությանը և կայուն խաղաղությանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկարատև հակամարտությունից հետո»,- ասել է նա։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ ըստ Ադրբեջանի էներգետիկայի նախարարի՝ բրիտանական BP-ն նախատեսում է 240 ՄՎտ հզորությամբ արևային ֆերմա կառուցել Ադրբեջանի «ազատագրված հողերում»։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը վերջերս հանդիպել է BP-ի արտադրության ղեկավար Գորդոն Բիրելի հետ՝ քննարկելու Sunrise արևային նախագիծը, որը նախատեսված է կառուցել  Ջաբրայիլ ուրվական քաղաքի մերձակայքում։

«Սա BP-ի համար հիանալի հնարավորություն է ավելի մոտենալու ադրբեջանական «բռնապետությանը», ոչ ավելին»,- ասել է Նորոնյա-Գանտը։

Global Witness-ը նախազգուշացնում է BP-ին, որ իր ներդրումներն անուղղակիորեն օգնել են ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական ագրեսիան վիճելի տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ: BP-ն ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է «հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով է, որ վերջնական լուծում շուտով կգտնվի»: Ընկերության մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների տեսահանդիպումը կամ Sunrise արևային նախագծի կառուցման ծրագրերը։

Հավելենք, որ դեռևս 2021 թվականին Open Democracy-ն հետաքննություն էր հրապարակել Լեռնային Ղարաբաղում Մեծ Բրիտանիայի բիզնես հետաքրքրությունների ու կապերի մասին։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Բրիտանիայի կառավարությունը թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում  հանքարդյունաբերությամբ զբաղվել։ Լրատվամիջոցը պարզել էր, որ «Բրիտանիայի կառավարությունն աջակցել է  հանքարդյունաբերական ընկերությանը, որը շահույթ էր ստանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմից»։

«Բաքվում Բրիտանիայի դեսպանատունն առաջարկել է օգնել Anglo Asian Mining ընկերությանը՝ այն բանից հետո, երբ դիվանագետները տեղեկացել են, որ ընկերությունը մտադիր է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հանքարդյունաբերությամբ զբաղվել»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը (այժմ Բաքվում Բրիտանիայի դեսպանը չէ, սակայն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի լոբբինգով) հանդիպել էր Anglo Asian Mining-ի հետ հակամարտության թեժ փուլում։ Դեսպանության ու բրիտանական ընկերության միջև բարեկամական կապն էլ բացահայտվել էր էլեկտրոնային նամակագրությունից՝ հրապարակված Տեղեկատվության ազատության կանոններին համապատասխան։

Էմմա Չոբանյան