Ումից է շուրջ 1 մլն դոլարի գույք բռնագանձվել․ հսկայական տարածքով առանձնատուն և բնակարան կենտրոնում Գաբրիելյաններից՝ պետությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բարձր պարիսպներով կալվածքը երկու օր առաջ պետականացվեց։ 260 մլն դրամ արժեքով այս շքեղ առանձնատունը և հարակից շինությունները Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում։

Բռնագանձված գույքը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Թե առանձնատնից բացի ի՞նչ այլ անշարժ գույք կա բարձր պարիսպներից այն կողմ, Factor TV-ն պարզեց Google համակարգի քարտեզի և Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերի միջոցով։ Ըստ նշված աղբյուրների՝ պարսպապատ տարածքում առկա են նաև պահեստ և կաթսայատուն։

Գույքերը բռնագանձվել են Սուրեն Գաբրիելյանից։ Նրա անունը լայն հանրությանն անհայտ է՝ ի տարբերություն այս օրենքով անցնող մյուս անձանց, որոնք հիմնականում նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ նրանց փոխկապակցված անձինք։ Ուշագրավ է, որ Սուրեն Գաբրիելյանը որևէ պետական բարձր պաշտոն չի զբաղեցրել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Սուրեն Գաբրիելյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից 10 մլն 980 հազար եվրո գումար հափշտակելու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներից մեկն է։ Նրա վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 9-ին գրություն էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն, դրա հիման վրա էլ Գաբրիելյանը կալանավորվել էր։ Գործն առնչվում է շուրջ 10 միլիոն եվրոյի փողերի լվացմանը։

Կալանքի տակ գտնվելու ընթացքում Սուրեն Գաբրիելյանը ծանր հիվանդությունների հետևանքով հայտնվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղից, ըստ մամուլի հրապարակումների, փախուստի էր դիմել, ինչից հետո վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ 2016 թվականին Սուրեն Գաբրիելյանը Գերմանիայում էր՝ բուժվելու նպատակով՝ չնայած Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզմանը։

Որտե՞ղ է Սուրեն Գաբրիելյանը հիմա․ հարցի պատասխանն այս պահին չկա։ Փաստաբանը հայտարարել է, որ Գաբրիելյանը մահացել է, իսկ Դատախազությունը հակադարձում է, թե մահը հաստատող ապացույցներ չկան։ Այս գործով, Գաբրիելյանից զատ, անցնում են նաև նրան փոխկապակցված երկու անձինք՝ Կարինե Ավագյանը և Արմինե Գաբրիելյանը։

Առինջում գտնվող տունը Գաբրիելյաններից բռնագանձվող միակ գույքը չէ։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ մեկ բնակարան էլ առկա է Երևանի Վարդանանց փողոցում։ Factor TV-ն դատական գործի ուսումնասիրությունից պարզեց, որ բնակարանի արժեքը 40 մլն 500 հազար դրամ է։ Այս գործով բռնագանձվող գույքերի և փողերի ընդհանուր գումարը կազմում է 940 հազար դոլար։

Այս գույքերն այս պահին Հայաստանում միակն են, որոնք պետությանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում՝ անցնելով դատական բոլոր ատյաններով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան