Թուրքիայում երեք ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել Ստամբուլի քաղաքապետի դեմ նոր հետաքննության գործով

Լուրեր

04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Halk TV-ի երեք  լրագրողների՝ հեռուստաալիքի նկատմամբ հետաքննությունից անմիջապես հետո՝ «փորձագետի վրա ազդելու փորձի համար», գրում է Duvar-ը։

Halk TV-ի գլխավոր խմբագիր Սերհան Ասքերը, լրագրող Բարիշ Փեհլիվանը և հաղորդավար Սեդա Սելեքը ձերբակալվել են Ստամբուլում և Անկարայում գտնվող իրենց գրասենյակներում։

Հունվարի 27-ին Փեհլիվանը հեռարձակել էր հեռախոսազրույց Սաթըլմըշ Բույուքչանայակինի հետ, որը փորձագետ է, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) քաղաքապետերի դեմ մի շարք գործերով։ Դատախազության տվյալներով՝ խոսակցությունը ձայնագրվել ու տարածվել է «առանց թույլտվության»։ Գրասենյակը նաև նշել է, որ Փեհլիվանը թիրախավորված կերպով բացահայտել է փորձագետի անունը՝ «դատավարության ընթացքի վրա ազդելու նկատառումներով»։

Նախքան ձերբակալությունը Փեհլիվանն իր գրասենյակի շենքի առաջ հայտարարել է. «Ես լրագրող եմ եղել 22 տարի և բախվել եմ ավելի քան 100 հետաքննության և 50 դատավարության: ԱԶԿ-ի կառավարության օրոք ես հինգ անգամ բանտարկվել եմ»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հունվարի 26-ի ասուլիսի ժամանակ փորձագետ Սաթըլմըշ Բույուքչանայակինին մեղադրել էր չարաշահումների մեջ։ Վերջինս առանցքային դեմք է դատական ​​գործընթացներում, որոնց արդյունքում ձերբակալվել են ընդդիմադր CHP-ից մի շարք քաղաքապետեր։

Այս հայտարարությունների համար Իմամօղլուի դեմ նոր հետաքննություն է սկսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի