Ազգային խորհրդանիշները «ստիպողաբար» փոխելու, «Նոյի թվի» ազգ լինելու և Արարատ լեռան նշանակության շուրջ․ ապաքաղաքական զրույց Լևոն Աբրահամյանի  հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ազգագրագետ, մշակութային մարդաբան Լևոն Աբրահամյանը: Նա հիշեցնում է, որ Ալեքսանդր Թամանյանն Օպերայի (սկզբնական անվանմամբ՝ Ժողովրդական տան) շենքը նախագծում էր՝ իր առաջ ունենալով «Զվարթնոց» տաճարի և Կոլիզեումի օրինակները: Այն պետք է բաց տարածքում լիներ՝ տոնախմբությունների, շքերթների համար: Եվ հետաքրքիր ձևով ճարտարապետի մտահղացումն իրականացվել է տասնամյակներ հետո՝ 1988 թվականին:

Հանրապետության և Ազատության հրապարակները որոշ ժամանակ մրցակցության մեջ էին՝ որպես «պաշտոնական» և «ժողովրդական» միջոցառումների կենտրոններ:

Ըստ գիտնականի՝ Արարատ լեռան խորհրդանիշը մեզանում հաճախ սխալ է մեկնաբանվում. որպես զինանշանի մաս՝ այն ընտրվել է ոչ թե իր բարձրության համար, այլ որպես բիբլիական, սրբազան լեռ:

Առաջին հանրապետության զինանշանի գաղափարի հեղինակը նույն Ալեքսանդր Թամանյանն էր: Մասնավորապես, Նոյյան տապանի պատկերը պետք է խորհրդանշեր, որ մենք հին՝ «Նոյի թվի» ազգ ենք: Հաղորդման հյուրի կարծիքով՝ 1991 թվականին վերադարձը Առաջին հանրապետության խորհրդանիշներին, թերևս, իր մեջ պարունակում էր արատավոր շրջանի մեջ ընկնելու վտանգ:

Ազգային խորհրդանիշները հնարավոր չէ փոխել «վերևից» հրահանգով, դա կարող է միայն բնական գործընթաց լինել՝ նշում է ազգագրագետը: Չնայած վերջին տարիներին Երևանում կառուցված շենքերը շատ տեղերում մեզ խանգարում են, մենք չենք կարող չտեսնել Մասիս սարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան