Ցանկացած ոք, ով կարծում է՝ Պուտինը կանգ կառնի, եթե Կիևը տարածքներ զիջի, ինչպես առաջարկել է Թրամփը, «պարզապես հիմար է»․ Բայդեն 

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո իր առաջին հարցազրույցում Դոնալդ Թրամփին մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ իր մոտեցման մեջ «ժամանակակից հաշտեցման» համար և մտավախություն հայտնել, որ Եվրոպան «կկորցնի վստահությունն Ամերիկայի նկատմամբ», գրում է The Guardian-ը։

«Նա [Վլադիմիր Պուտինը] կարծում է, որ Ռուսաստանը պատմական իրավունքներ ունի Ուկրաինայի նկատմամբ»,- BBC-ին ասել է Բայդենը:

Նա նշել է, որ ցանկացած ոք, ով կարծում է, որ Ռուսաստանի նախագահը կանգ կառնի, եթե Կիևը տարածքներ զիջի, ինչպես վերջերս առաջարկել է Թրամփը, «պարզապես հիմար է»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ Դելավերում դաշնակից երկրների կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Բայդենն ասել է, որ Թրամփի դիրքորոշումը «ժամանակակից հաշտեցում» է՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենի՝ 1930-ականներին Ադոլֆ Հիտլերին խաղաղեցնելու փորձերը։

Բայդենը հարցազրուցավար Նիք Ռոբինսոնին նաև ասել է, որ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև Օվալաձև աշխատասենյակում անսովոր հանդիպումը համարում է «Ամերիկայից ցածր»։

Նա, միաժամանակ, դատապարտել է Թրամփի կոչերը՝ ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը, Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը և բռնակցել Գրենլանդիան։

«Ի՞նչ է այստեղ կատարվում։ Ո՞ր նախագահն է երբևէ նման բան ասել։ Մենք կողմ ենք ազատությանը, ժողովրդավարությանը, հնարավորություններին, այլ ոչ թե բռնագրավմանը»,- հավելել է Բայդենը։

Ուկրաինայում իր գործողությունների մասին հարցին Բայդենը պատասխանել է․ «Մենք նրանց տվել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իրենց անկախությունն ապահովելու համար, և մենք պատրաստ էինք ավելի ագրեսիվ արձագանքել, եթե Պուտինը կրկին որևէ գործողություն ձեռնարկեր»։

Բայդենին նաև հարց է ուղղվել ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ԱՄՆ նախագահական մրցավազքը լքելու որոշմասն մասին՝ իր հաջորդին՝ Քամալա Հարրիսին քիչ ժամանակ թողնելով նախապատրաստվելու համար։

«Չեմ կարծում, որ դա նշանակություն կունենար։ Մենք հեռացանք այն ժամանակ, երբ լավ թեկնածու ունեինք։ Իրավիճակն այնքան արագ զարգացավ, որ դժվարացավ հեռանալը։ Եվ դա դժվար որոշում էր։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում էր։ Պարզապես դժվար որոշում էր»,- պատասխանել է ԱՄՆ նախկին նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի