«Հաց ուտելուց մինչև զուգարան գնալ խցակիցս է օգնում». կաթված տարած կալանավորի պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հունիսին կլրանա մեկ տարին, ինչ Սուրեն Մուրադյանը կալանքի տակ է։ Գլխուղեղի կաթվածի հետևանքով մարմնի մի հատվածն անկառավարելի է, սուր ցավերն էլ դարձել են սովորական։ 42-ամյա տղամարդուն օգնում է խցակիցը։

Մուրադյանը ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և շրջանառելու մեղադրանքով։ Սկզբում տնային կալանքն է ընտրվել որպես այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով առողջական վիճակը։

Կաթվածից հետո աջ ձեռքը միշտ անկանոն շարժվում է, աջ ոտքը՝ դժվարությամբ տեղաշարժում, մեզ հետ զրույցում էլ կալանավորը հաճախ մոռանում էր բառերը։ Մուրադյանի խոսքով՝ ՔԿՀ-ում անգամ վարանել են նման առողջական խնդրով կալանավորի ընդունել, սակայն կառույցը, ըստ օրենսդրության, դա չէր կարող անել։ Ավելի քան 1 տարի կալանքի տակ գտնվող Մուրադյանի՝ պարբերաբար սրվող ցավերի դեմ միայն ցավազրկողներ են ներարկում։

Թեև քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մտել դատարան, գործով մի քանի դատավոր է փոխվել։ Առողջական խնդրին ծանո՞թ են եղել դատավորները․ Մուրադյանն ասում է՝ անհնար է նկատած չլինեին։

Սուրեն Մուրադյանի գործն այսօր քննում է արդեն երրորդ դատավորը՝ ապրիլի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Արման Բաբախանյանը։ Այս դատավորը հասցրել է միայն մեկ նիստ անցկացնել՝ ապրիլի 21-ին, որն էլ հետաձգվել է հանրային պաշտպանի բացակայությամբ պայմանավորված։

Մեզ հետ զրույցում կալանավորը նշեց, որ թուղթ է ստացել դատարանից, որտեղ նշվում է, թե իր գործով մայիսի 7-ին նշանակված նիստը մինչև օգոստոս հետաձգվել է։ Սակայն ծանուցումն ուսումնասիրելու ժամանակ Factor TV-ին պարզ դարձավ, որ այն ոչ թե նիստը հետաձգելու, այլ կալանքը 3 ամսով երկարեցնելու մասին որոշում է։ Մուրադյանի համար այս որոշումն անակնկալ էր։

Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև դատավոր Բաբախանյանի հետ՝ հասկանալու համար՝ Մուրադյանի առողջական վիճակը հաշվի առնվե՞լ է  նման որոշում կայացնելիս։ Դատավորի օգնականը մեզ հետ զրույցում տեղեկատվություն տրամադրելու համար ոչ բարեհամբույր տոնով գրավոր հարցում պահանջեց՝ շեշտելով՝ դատավորը կամ կպատասխանի, կամ՝ ոչ։ Իսկ արդեն Բարձրագույն դատական խորհրդի միջոցով Արման Բաբախանյանն ուղարկեց կալանքը երկարացնելու մասին այն նույն որոշումը, որին արդեն ծանոթացել էինք կալանավայրում։

«Թեև խափանման միջոցի տեսակի ընտրության իրավաչափության համատեքստում անձի առողջական վիճակի գնահատումը ևս նշանակություն ունի, սակայն սույն դեպքում չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ առկա են կալանքի տակ գտնվելուն զուգընթաց մեղադրյալ Մուրադյանի կողմից պատշաճ բուժօգնություն և սպասարկում ստանալու հնարավոր խոչընդոտներ, ուստի մեղադրյալի առողջական վիճակը մատնանշելը չի կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ և ծանրակշիռ փաստարկ՝ վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն արձանագրելու համար»,- ասվում է դրանում։

Factor TV-ն դատավորին տրված հարցն ուղղեց նաև Գլխավոր դատախազություն, որն իր հերթին խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Մուրադյանը մի քանի անգամ ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

ՄԻՊ ներկայացուցիչը շեշտում է՝ գրասենյակը կալանավորի մասով խափանման միջոցի մասին դիմում ներկայացնելու լիազորություն չունի։

Թեև Սուրեն Մուրադյանի խնդիրները, Կառավարության որոշման համաձայն, չեն դասվում կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների շարքին, այնուամենայնիվ, կալանավորը, փաստացի, չի կարողանում միայնակ հոգալ իր ամենատարրական կարիքները, իսկ ցավերը գնալով ավելի զգալի են դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան