«34 տարի պիտանի էինք, մի վայրկյանում դարձանք անպետք».ԿԳՄՍՆ-ի առաջարկը` հեռացված 1300 ուսուցիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ավելի քան 30 տարվա մանկավարժական փորձ ունեցող Լիլյա Դադյանն այլևս դպրոցում չի աշխատում. նա մեկն է միջին մասնագիտական կրթություն ունեցող շուրջ 1300 ուսուցիչներից, որոնք աշխատանքը շարունակելու հնարավորություն չեն ստացել: Պատճառը «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն է և կամավոր ատեստավորման արդյունքները:

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է՝ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Եթե նրանք նման ցանկություն ունենան, կառավարությունն առաջարկում է ուսման վարձի փոխհատուցում։

«Եթե դուք ուսման հնարավորություն եք տալիս, ուրեմն մեզ չպետք է ազատեք աշխատանքից: Կամ գոնե ուսուցիչները պետք է երաշխիք ունենան, որ սովորելուց հետո կկարողանան աշխատանքի անցնել։ Չէ՞ որ իրենց թափուր տեղն արագ լրացվում է»,- ասում է Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Ասատրյանը:

Աշխատանքից ազատված ուսուցիչները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ։ Հունվարի 9-ին ակցիայի մասնակիցներին ընդունել էր նախարար Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրել ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին։

Նախարարության մոտեցումները, սակայն, չեն բավարարում ակցիայի մասնակիցներին․ նրանք հունվարի 23-ին ևս եկել էին նախարարություն` պահանջելով հանդիպում Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չէր կայացել: Նախարարությունից խոստացել են, որ երեքշաբթի կկազակերպեն Անդրեասյանի հետ հանդիպումը:

Մինչ այդ, մանկավարժներն ահազանգում են, որ իրենց կարգավիճակում հայտնված ուսուցիչներից գրեթե բոլորին արդեն հեռացրել են՝ առանց լսելու իրենց առաջարկները:

«Ես դեռ 53 տարեկան եմ, կհասցնեմ սովորել, բա այն ուսուցիչները, որոնք վաթսունն անց են, ի՞նչ են անելու: Չէ՞ին կարող մի քանի տարի պահել, հետո պատվով ուղարկել թոշակի»,- նշում է Աղավնաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիլյա Դադյանը:

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է դիտարկել ուսումնական հաստատություններում այնպիսի հաստիքներ զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Ազատված ուսուցիչները դա իրատեսական չեն համարում, ասում են՝ այդ հաստիքները վաղուց զբաղված են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան