Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

Factor.am-ը հայտնել էր՝ որ այս գիշեր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արամուս բնակավայրում գտնվող ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 47-ամյա տղամարդ։ Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ միջադեպի մասնակիցներից է նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Factor.am-ը փորձել էր կապ հաստատել նրա հետ, նա, սակայն, զանգերն անպատասխան էր թողել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործի շրջանակներում կա ձերբակալված ու Քննչական մարմին ներկայացված անձ։ Factor․am-ի տեղեկություններով ձերբակալվածը Տիրան Խաչատրյանն է։  

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ  կետով։ Կատարվում է նախաքննություն։ Կա տուժած անձ։ Այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ նախաքննության շահերից ելնելով»,- ասաց նա։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ կես ժամ անց Աբովյանի բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 1977 թվականին ծնված մի տղամարդ։

Աբովյանի ԲԿ տնօրեն Վարդան Մինասյանը Factor.am-ին հայտնեց, որ նախնական տեղեկություններով քաղաքացին հրազենային վիրավորում է ստացել։ Հիվանդը տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։