Ալիևն ու ընկերները․ Ադրբեջանի նախագահի աթոռի համար կպայքարի 7 թեկնածու

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների հայտ ներկայացրած 7 թեկնածու։

Այսպիսով՝ նախագահի աթոռի գլխավոր հավակնորդն արդեն շուրջ 20 տարի Ադրբեջանի անփոփոխ ղեկավար Իլհամ Ալիևն է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։

Գրանցված մյուս թեկնածուներից մեկը Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջն է, որը 2018 թվականին ևս մասնակցել էր նախագահական ընտրություններին՝ ստանալով 3,11 տոկոս ձայն։

Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ռազի Նուրուլլաևի թեկնածությունն առաջադրել է իր ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունը։ Նա ևս մասնակցել էր նախորդ ընտրություններին։ «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան նույնպես հայտ է ներկայացրել։ Նա էլ մասնակցել էր 2008 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 2,43 տոկոս ձայն։

Նախագահի մյուս թեկնածուն «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևն է։ Նա  առաջադրվել էր 2003 թվականի նախագահական ընտրություններում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր գրանցել նրա թեկնածությունը։
Մեջլիսի մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը ևս կպայքարի նախագահի աթոռի համար։

Որպես անկախ թեկնածու մասնակցելու է Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը։ 2023 թվականի ապրիլի 1-ից կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունը «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո։ Ֆուադ Ալիևը մասնակցել է 2008 թվականի նախագահական ընտրություններին և զբաղեցրել վեցերորդ տեղը՝ հավաքելով 0,77 տոկոս ձայն։

Հավելենք, որ բոլոր թեկնածուները իրականում Ալիևի ու իշխանությունների աջակիցներն են։ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում ու չեն մասնակցում ընտրություններին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտնել էր նախագահական ընտրություններում 17  առաջադրման մասին, սակայն նրանից 10-ը հանձնաժողովին չեն ներկայացրել թեկնածությունը ժամանակին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Հավելենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թ-ին, սակայն Իլհամ Ալիևը 2023 թ-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել  փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

Էմմա Չոբանյան