Քաղաքապետարանը՝ ընդդեմ թենիսի կորտերի. իշխանությունն ուզում է վերակառուցել Օղակաձև զբոսայգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2024 | 22:44
ՌԴ Քննչական կոմիտեն նոր գործ է հարուցել ՊՆ պաշտոնյաների դեմ
16.09.2024 | 22:28
Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ակցիա է անցկացվել․ միջամտել են անվտանգության աշխատակիցները
16.09.2024 | 22:16
Կուրսկի մարզում Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի պարտադիր տարհանում է հայտարարվել
16.09.2024 | 21:58
Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր
16.09.2024 | 21:42
Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների նախարարներն էներգետիկ համագործակցության ծրագրեր են քննարկել
16.09.2024 | 21:34
Դանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ
16.09.2024 | 21:25
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
16.09.2024 | 21:13
Ալիևը Բլինքենի հետ զրույցում բողոքել է ՀՀ Սահմանադրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից
16.09.2024 | 21:03
ԱՄՆ-ն զսպում է Ադրբեջանի հարձակումը, բայց չի պատժում․ Հարիսի վարչակազմը չի խուսափի դա անել․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2024 | 20:50
Պուտինը պատերազմի մեկնարկից ի վեր երրորդ անգամ ավելացրել է բանակի անձնակազմի թիվը
16.09.2024 | 20:37
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում
16.09.2024 | 20:30
«Երեխայի գանգը չորս տեղից կոտրված էր»․ արդյո՞ք մամայի գիրկն ամենաապահով տեղն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2024 | 20:23
Տոկաևը պաշտոնանկ է արել Ղազախստանի արտաքին հետախուզության և հակաահաբեկչական ծառայությունների ղեկավարներին
16.09.2024 | 20:12
Ժամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ
16.09.2024 | 20:00
Գործերի քննության ողջամիտ ժամկետների «ողջամիտ ժամկետները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օղակաձև զբոսայգում լքված սրճարաններ և անխնամ տարածքներ շատ կան, բայց քաղաքային իշխանությունը զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցումը մտադիր է սկսել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացի թենիսի կորտերի ապամոնտաժմամբ կամ այլ վայր տեղափոխմամբ: Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հանրային գերակա շահ ճանաչել կորտերի տարածքը և դրա տեղում այգի կառուցել։ Ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կորտերի գոյությունը չի տեղավորվում Օղակաձև այգու տրամաբանության մեջ։

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացի թենիսի կորտերը պատկանում են «Արարատ» ակումբին։ Տնօրեն Էդուարդ Սանամյանը երեկ անակնկալի է եկել, երբ լսել է Տիգրան Ավինյանին։ Ասում է՝ հարցի շուրջ իր հետ որևէ քննարկում չի եղել, գուցե տարածքի բարեկարգման ծրագիր առաջարկեին՝ առանց քանդելու։ Սանամյանը համաձայն չէ նաև կորտերի տեղափոխման գաղափարի հետ, քանի որ այն 1950 ականներից հենց այստեղ է եղել՝ քաղաքի կենտրոնում, բոլորին հարմար ու մատչելի։

Ավետիս Մանուկյանի կյանքի մեծ մասն անցել է հենց այս թենիսի կորտերում, սկզբում սովորել է, հետո արդեն սովորեցրել։ Քաղաքային իշխանության այս որոշումն իր համար ընդունելի չէ, ասում է՝ ի՞նչ են անելու թենիս սիրող փոքրիկները կամ ո՞րտեղ են տեղափոխելու կորտերը։

Երեկ, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին առաջին անգամ խոսեց տարածքը գերակա շահ ճանաչելու մասին, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեցին, թե սխալ է թենիսի կորտերը քանդել կամ տեղափոխել, պիտի քանդել կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանները, կցակառույցները և, առհասարակ, բոլոր շինությունները, որոնց պատճառով Օղակաձև զբոսայգին կորցրել է իր տեսքը։ Բացի այդ, նախագիծը քննադատող օգտատերերը նշում են, որ կորտերը քաղաքի հիշողությունը, պատմությունն ու սերունդների կապի մի մասնիկն են։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ Օղակաձև զբոսայգու նպատակը ոչ թե սրճարաններն են, այլ կանաչ տարածքները՝ առանց շինությունների։

Օղակաձև զբոսայգին կորցրել է իր նպատակային նշանակությունը և քաղաքացիների հանգիստը այգու 4-րդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց տարածքի հիմնանորոգման․ այսպես է քննադատություններին արձագանքել քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա հրապարակել է նախագծի տեսանյութը, տեղեկացրել, որ  4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները շարունակվում են և առաջարկվում է այսպիսի լուծում․ «Հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց, ջրային մակերեսներ։ Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ՝ սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվի համապատասխան միջավայր»։

Մարզիչ Ավետիս Մանուկյանն ընդգծում է՝ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ շահույթ։

Կանաչ տարածքները երևանցուն վերադարձնելու փորձ եղավ նաև 2019-ին, երբ սկսվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման գործընթացը, բայց քաղաքային իշխանության խոստումը, որ կանաչ գոտիները կվերադարձվեն երևանցիներին և Ազատության հրապարակի տարածքն ամբողջությամբ կազատագրվի՝ մնաց որպես խոստում։

Factor TV-ն դեռ 2022-ի ամռանն արձանագրել էր, որ առաջնային գոտու հինգ սրճարաններից ապամոնտաժվել է երեքը, երկուսի դեպքում քաղաքապետարանը պարտվել է դատարանում, և ապամոնտաժման ենթակա սրճարանները մինչ այսօր գործում են: Հիմա կանաչ տարածքների պահպանության և դրանք երևանցուն վերադարձնելու խնդիր կա Օղակաձև զբոսայգում, որի 5-րդ հատվածը ամենաշատն է ծանրաբեռնված սրճարաններով։ Իսկ թե ինչու է քաղաքային իշխանությունը որոշել այգու հիմնանորոգումը սկսել 4-րդ հատվածից, ոչ այդ սրճարաններից՝ հայտնի չէ։ Ավելին, զբոսայգու վերջնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթին վերանորոգումից հետո վերջերս շահագործման է հանձնվել «Քուին բուրգեր»-ի՝ նախկինից ավելի մեծ տարածքով  սննդի կետը։

Factor TV-ն թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել է, թե ինչ տեսք ունի Օղակաձև զբոսայգին այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան