Կուրսկի մարզում Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի պարտադիր տարհանում է հայտարարվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Կուրսկի մարզում սկսվել է Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների բնակավայրերի պարտադիր տարհանումը «անվտանգությունն ապահովելու համար»։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, փոխանցում է Current Time-ը։

Նրա խոսքով՝ երկու շրջաններն էլ գտնվում են «Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում»։ Գործընթացի համակարգումը վստահված է անվտանգության ուժերին, տեղական վարչակազմին և կամավորներին։

2024 թվականի օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Կուրսկի շրջան։ Օգոստոսի վերջին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարեց, որ ուկրաինացի զինվորականները վերահսկում են Ռուսաստանում 100 բնակավայր։

Սեպտեմբերին ռուս զինվորականները հակահարձակման անցան տարածաշրջանում․ սեպտեմբերի 12-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող 10 բնակավայրերի, իսկ սեպտեմբերի 16-ին՝ ևս երկու գյուղերի վերադարձի մասին։