ՌԴ Քննչական կոմիտեն նոր գործ է հարուցել ՊՆ պաշտոնյաների դեմ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է անցկացնում երկրի Պաշտպանության նախարարության հերթական պաշտոնյաների նկատմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՊՆ 4924-րդ ռազմական ներկայացուցչության ղեկավար Իվան Պոպուլովսկու և նրա ենթակա Գրիգորի Զորինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հետաքննության՝ ՊՆ կարիքների համար էլեկտրական արտադրանքի և մալուխների մատակարարման պետական պատվեր կատարող երկու կազմակերպություններ հանցավոր համաձայնության են եկել գերատեսչության պաշտոնյաների հետ՝ արտադրանքի վերահսկողությունը թուլացնելու և կաշառքի դիմաց այլ արտոնություններ ստանալու նպատակով։ Խոսքը մալուխային արտադրանքի համառուսաստանյան գիտահետազոտական նախագծման ինստիտուտի և մալուխային արդյունաբերության համառուսական գիտահետազոտական նախագծման և տեխնոլոգիական ինստիտուտի կողմից պաշտպանական պատվերների կատարման մասին է: Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 1,2 մլրդ ռուբլի։

Ավելին, 2021 թվականից մինչև 2024-ն ընկած ժամանակահատվածում Պոպուլովսկին և Զորինը մատակարարներից կաշառք են ստացել ավելի քան 11 միլիոն ռուբլու չափով։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, պնդում է Քննչական կոմիտեն։

«Նրանց առնչությունը նմանատիպ այլ հանցագործություններին, այդ թվում՝ պետական պաշտպանության պատվերի կարիքների համար հատկացված միջոցների հափշտակությանը, ստուգվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։