Ալիևը Բլինքենի հետ զրույցում բողոքել է ՀՀ Սահմանադրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Բլինքենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի ջանք չխնայել այդ նպատակին հասնելու համար։ Նա դրական քայլ է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ոլորտում արձանագրված ձեռքբերումները, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին Պետական սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։

Ալիևն իր հերթին ասել է, թե տարածաշրջանում արդեն խաղաղություն է՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի ջանքերի արդյունքում տարածաշրջանում ի հայտ են եկել նոր իրողություններ և ստատուս քվո՝ հիմնված արդարության և միջազգային իրավունքի վրա»:

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը մեր երկիրն է, և այդ պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ հիմնվելով իր Սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի վրա, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից ու դրան առնչվող բոլոր կառույցները, կարևորել է դրա գործունեության դադարեցումը։ Անդրադառնալով սահմանների սահմանազատման հարցին՝ նախագահ Ալիևը նշել է երկկողմ գործընթացի շրջանակում ձեռք բերված դրական արդյունքները և ասել, որ այդ գործընթացը կիրականացվի արձանագրության հիման վրա»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների շուրջ։