ԱՄՆ-ն զսպում է Ադրբեջանի հարձակումը, բայց չի պատժում․ Հարիսի վարչակազմը չի խուսափի դա անել․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ժողովրդավարական ուժերի հարթակը» այսօրվանից սկսեց ստորագրահավաք ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նշանակելու նպատակով։ Նրանք իշխանությանն ասում են՝ ճիշտ ժամանակն է արձանագրել այն ուղղությունը, որով ՀՀ-ն պետք է գնա, և առավել գործնական քայլեր անի։ Այնինչ՝ ՔՊ-ից ասում են՝ հանրաքվեն անում են վերջում, երբ երկիրը պատրաստ է անդամակցության։ ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ կարևոր է եվրաինտեգրացիայի պրոցես ունենալը, ու նաև՝ հանրաքվեի գաղափարը․

«ԵՄ-ին անդամակցելու օրակարգը պետք է քննարկել․ եթե հանրաքվեն հաջողվի, կստացվի՝ հայերը ցույց տվեցին իրենք կամքը գնալու ԵՄ։ ՀՀ-ի կառավարությունը ունի կամք, բայց խնդիրն այն է՝ ՀՀ ինստիտուցիաները պատրա՞ստ են այդ քայլին, թե՝ ոչ։ Հիմա ժողովրդավարական ընդդիմությունը փորձում է սա դարձնել շատ կարևոր խնդիր, որ պետք է լինի անդամակցության հարցը մեր օրակարգում։ Ես չեմ կարծում, թե կառավարությունը դեմ է։ Հարցն այն է, թե հարցին ոնց է պետք մոտենալ, և արդյոք ՀՀ-ն պատրաստ է, թե՝ ոչ։ Հանրաքվեի միջոցով՝ կիրառվում են ժողովրդավարական մեխանիզմներ, և կախված այն հանգամանքից, թե ինչքան ստորագրություն է հավաքվում՝ կհասկանանք, թե որն է ժողովրդի կամքը»,- նշում է Ներսես Կոպալյանը։ Մասնագետը վստահ է, որ եվրոպական ճանապարհը կհզորացնի ՀՀ-ն, և զարգացած երկիր դառնալով՝ ՀՀ-ն արդեն այդ պայմաններում կորոշի՝ ԵՄ-ին անդամակցել, թե՝ ոչ․ «ԵՄ անդամության թեկնածու դառնալը ՀՀ-ի անվտանգության վրա դրական կազդի, սակայն ՌԴ-ի մասով նույնը չենք կարող ասել։ Եթե Ադրբեջանը ուզենա հարձակվի ՀՀ-ի վրա կամ հիբրիդային գործիքներ օգտագործի, ԵՄ թեկնածու դառնալը կաջակցի ՀՀ-ին՝ անվտանգության աստիճանի բարձրացման հարցում, բայց ՌԴ-ն ագրեսիվ կմոտենա այս հարցին»։

Ներսես Կոպալյանն ասում է, որ ՌԴ-ն կոնֆլիկտներ է ստեղծում իր հարևան երկրներում՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին դուրս թողնելու այստեղից, խոչընդոտելու այդ միավորների ընդլայնման գործընթացը։ Ռուսաստանը թույլ չի տալիս զարգացում և աճ ունենան այդ երկրները, և հետևապես ըստ քաղաքագետի՝ Կրեմլը բռնապետական գոտի է ձեռք բերել՝ ճնշելու և թույլ չտալու զարգանալ այս երկրներին, ինչի արդյունքում նրանք կարող են Արևմուտքին անհետաքրքիր դառնալ։ Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքը փոխել է իր ռազմավարությունը, ռուսական կոնֆլիկտներում ներգրավված երկրներին աջակցում է, ինչի արդյունքում փլուզվեց Կրեմլի այս ռազմավարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան