ՆԱՍԱ-ն ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Իսլանդիայում ժայթքած հրաբուխը տիեզերքից

Լուրեր

10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
10.06.2026 | 18:19
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
10.06.2026 | 17:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»
10.06.2026 | 17:40
Պարտքի վերադարձման վեճը քրեական ենթամշակույթի միջոցով լուծելու գործով վարույթն ուղարկվել է դատախազին․ ՔԿ
10.06.2026 | 17:31
ԱՄՆ Կոնգրես Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել
10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Իսլանդիայի Գրինդավիկ քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևելք ընկած հրաբխի ժայթքման արդյունքում գոյացած հսկայական ճեղքի լուսանկարները: Այս մասին հայտնում է Futurism-ը։

Երկրի մակերևույթից և տիեզերքից արված պատկերները ցույց են տալիս ապոկալիպտիկ պատկեր:Մագման շարունակաբար ժայթքում է ճեղքից՝ ձևավորելով 100 մետր բարձրությամբ լավայի պատ։

Չնայած նախնական մտավախություններին, որ ժայթքումը տեղի է ունեցել այնպիսի վայրում, ուր կարող է աղետալի հետևանքներ ունենալ, Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակն այժմ ավելի լավատեսական արդյունք է կանխատեսում: Այս ժայթքման ժամանակ շատ մոխիր օդ չի բարձրացել: Եվ չնայած լավան դեռ կարող է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ հոսել, այն, բարեբախտաբար,  հեռանում է Գրինդավիկ քաղաքից:

«Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե լավան սկսի կուտակվել և հոսել տարբեր ուղղություններով, կամ եթե ակտիվ ճեղքվածքն աճի ավելի հարավ կամ բացվեն նոր խորշեր: Եթե լավան շարունակի հոսել հյուսիս, այն կարող է հասնել Կեֆլավիկ օդանավակայանից Ռեյկյավիկ գլխավոր ճանապարհին»,- զգուշացնում են մասնագետները։