ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած Արտուր Օսիպյանի հետ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Օսիպյանի բարձրացրած՝ քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին, իսկ կալանքի մասով Պաշտպանը կարևորել է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության քննարկումը։

«Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։


Այցի շրջանակում Պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Արտուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին:

Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը:

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, Անահիտ Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին , իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։