Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը, որոնք միացվել են մեկ վարույթում։

Այս գործերից մեկով երրորդ նախագահին վերագրվում են որպես պաշտպանության նախարար պաշտոնավարելու տարիներին թույլ տրված ենթադրյալ չարաշահումներ։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Նշենք, որ այս գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթներում, հայտնում էին, թե օտարվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողերը։

Սակայն Factor TV-ն պարզել էր, որ խոսքը ոչ թե պանթեոնին պատկանող, այլ դրան հարակից, իսկ որոշ հողերի դեպքում՝ պանթեոնից մի քանի կմ հեռավորության վրա՝ պանթեոնի հակառակ մայթին գտնվող հողերի մասին է։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2005 թվականի հունվարի 26-ին, Կառավարությունն ընդունել է որոշում, որով Պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը:

Սահմանվել է նաև, որ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվելու են ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին: Այս հողատարածքների մեջ եղել է նաև այն հողատարածքը, որտեղ այժմ գործում է «Տոյոտա Երևան»-ը, և որի 30 %-ը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ հողատարածքներն օտարելու ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։

Գործով քննության ենթակա, օտարված հողատարածքներից երկուսը եղել է Սերժ Սարգսանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի անունով։ Ղազարյանը դրանք ապօրինի գույքի բռնագանձման, այսինքն՝ քաղաքացիական վարույթի շրջանակում վերադարձրել է պետությանը, սակայն այժմ քրեական գործի շրջանակում նույն հողատարածքները ՊՆ-ից գնելու համար մեղադրյալի կարգավիճակ ունի։ Սերժ Սարգսյանի վերաբերալ երկրորդ գործը վերաբերում է նրա՝ որպես վարչապետ պաշտոնավարելու շրջանին։ Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը գործարար Սիլվա Համբարձումյանից շուրջ 3 մլն դոլար կաշառք է վերցրել։

Սա նույն գործն է, որով Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ դեռևս 2019 թվականից մեղադրվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Քոչարյանը թեև կաշառքի մեղադրանքը չի ընդունել, համաձայնել է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը դեռևս դատարանում է։ Այն բանից հետո, երբ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերն ուղարկվել են դատարան ու մակագրվել դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս քննության առարկա է դարձրել գործերը մեկ վարույթում միացնելու հարցը և որոշել միացնել դրանք։

 

Արաքս Մամուլյան