Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրառմամբ հայտարարել է, որ Իրանը «կվճարի չափազանց երկար ժամանակով գործարքի շուրջ բանակցելու գինը», գրում է CNN-ը։

«Իրանի կողմից միայն խոսքեր են և ոչ մի գործողություն։ Մերձավոր Արևելքի բռնակալը մահացել է։ Նրանք չափազանց երկար ժամանակ բանակցեցին այնպիսի գործարքի շուրջ, որը հիանալի կլիներ նրանց համար, հիմա նրանք ստիպված կլինեն վճարել գինը»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա չի մանրամասնել, թե ինչ «գին» կպահանջվի։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ երեքշաբթի Հորմուզի նեղուցի մոտ Apache ռազմական ուղղաթիռի կործանումից հետո նոր հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ պաշտոնյան երեկ CNN-ին ասել էր, որ նոր հարվածները նախատեսված էին որպես նախազգուշական հարված Իրանին, և որ ԱՄՆ-ը կարծում է՝ դրանք չեն խոչընդոտի պատերազմը դադարեցնելու բանակցություններին։

Թրամփի վերջին գրառումը կատարվել է այն բանից հետո, երբ նա շաբաթվա սկզբին լրագրողներին ասել էր, որ երկու երկրները կարող են համաձայնության գալ երկու կամ երեք օրվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի