ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի՝ իշխանությունը և Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կասեցնելու հնարավորությունը կորցնելուց հետո Բրյուսելը որոշել է արագ գործել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի երկու բարձրաստիճան անդամների նկատմամբ վիզային արգելքներ սահմանելով և սառեցնելով ակտիվնեը։ EUobserver-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին ներառել պատժամիջոցների 21-րդ փաթեթում, գրում է The Moscow Times-ը։

Օրբանը նախկինում հրաժարվել էր աջակցել նրանց դեմ պատժամիջոցներին: Այժմ Եվրահանձնաժողովը պնդում է, որ Վլադիմիր Գունդյաևը (Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը) պետք է սև ցուցակում լինի, քանի որ «նա հետևողականորեն արդարացրել և աջակցել է Ռուսաստանի նվաճողական պատերազմն Ուկրաինայի դեմ»: Իր հերթին, Դվորկովիչը «հրապարակայնորեն աջակցել է» այս պատերազմին: Ավելին, նա կապված է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որն իր գործողություններով օրինականացրել է Ուկրաինայի տարածքի բռնազավթումը՝ այնտեղ շախմատի մրցաշարեր անցկացնելով, նշում է Եվրահանձնաժողովը:

Դվորկովիչը 2007-2009 թվականներին զբաղեցրել է Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահի պաշտոնը, այնուհետև մինչև 2014 թվականը նախագահել է ֆեդերացիայի վերահսկիչ խորհուրդը: Հինգ օր առաջ ֆեդերացիան նրան վերստին առաջադրել է որպես ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու սեպտեմբերին Սամարղանդում կայանալիք ընտրություններում։

Սպորտային ևս մի քանի պաշտոնյաներ կարող են ենթարկվել պատժամիջոցների: Եվրահանձնաժողովի ցուցակում են սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին և Ստանիսլավ Պոզդնյակովը, որը մինչև 2024 թվականը գլխավորել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն: Պատժամիջոցներ կիրառելու առաջարկը պայմանավորված է նրանց պատերազմամետ հայացքներով:

Անձնական պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախօրեին հայտարարել էր բանկերի և ֆինանսական ընկերությունների համար սահմանափակող միջոցառումների խոշոր փաթեթի պատրաստման, ինչպես նաև ռուսական նավթի գնի շեմը մինչև հունվար սառեցնելու, Ռուսաստանին հեղուկ բնական գազի լցանավերի վաճառքն արգելելու և ձկնորսության ոլորտի դեմ առաջին անգամ պատժամիջոցներ կիրառելու առաջարկների մասին։

Պատժամիջոցների փաթեթը պետք է միաձայն հաստատվի ԵՄ առաջնորդների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի