Շները հետապնդել են, երեխան ընկել է. տղայի հայրը մանրամասներ է պատմում ողբերգական դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
Բոլորը

Արարատի մարզի Սուրենավան համայնքում առավոտյան տեղի ունեցածը ցնցել է բոլորին: Գյուղում պատմում են, որ թափառող շները դպրոց գնալու ճանապարհին հետապնդել են 7-ամյա Ալիկին ու ևս երկու երեխայի, այդ թվում՝ նրա քրոջը: Երեխաները կարողացել են փախչել, իսկ Ալիկը վազելիս սայթաքել է, ընկել ու մահացել:

Ալիկի հայրը Factor TV-ին պատմեց, որ մինչ շտապօգնության ժամանելը՝ ինքն ու կինն են հասել դեպքի վայր:

«Ես տանն էի, հարևանի երեխեն եկավ ասաց՝ Ալիկը գետնին ընկած ա, հասա, երեխեն աչքերը բաց, թեթև խռխռացնում էր, ես չպատկերացրի՝ ինչ ա էդ պահին կատարվում»,- պատմում է տղամարդը։

Երեխայի պապն ասում է՝ շներն են եղել իր թոռան մահվան պատճառը: Մամուլում նախ տեղեկություններ էին տարածվել, որ երեխան մահացել է շան կծելու հետևանքով։ Մեր նկարահանման ընթացքում ականատեսները նաև այլ վարկած էին առաջ քաշում, որ տղայի սիրտը կանգ է առել վախից։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ հանդես եկավ․ ըստ  նախնական տեղեկությունների՝ թափառող շները հարձակվել են երեխաների վրա, նրանք վազել են, 7-ամյա տղան սայթաքել է, ընկել՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին:

«Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն վաղը։

Մահացած տղայի հայրը պատմում է, որ երեխայի գլխին տեսանելի վնասվածքներ չեն եղել, արյուն չի եկել:

Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրենը հարցազրույց տալ չհամաձայնեց, ասաց` ծանր վիճակում են, ուշքի չեն գալիս կատարվածից: Տղայի դասվարն էլ խոսելու սիրտ չուներ, ասացին՝ մահացած երեխայի մայրն էլ դպրոցում է աշխատում:

Մինչ Սուրենավանում սգում են 7-ամյա երեխայի մահը, բնակիչներն ահազանգում են` կուտակված աղբն է պատճառը, որ գյուղում թափառող շները շատ են: Շատերը երեխաներին մեքենայով են դպրոց տանում, որպեսզի խուսափեն թափառող շների հետ հանդիպումից, որոնք հավաքվում են հիմնականում մշակույթի տան մոտ՝ դպրոցից քիչ հեռու։ Երեխաներն իրենք էլ ասում են, որ ամեն օր վախով են դպրոց գնում-գալիս։

Ի՞նչ է անում համայնքապետարանը աղբի և թափառող շների խնդիրը լուծելու համար․ Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանն աշխատանքային ժամին տեղում չէր, իսկ համայնքապետարանի մյուս աշխատակիցները հրաժարվեցին մեզ մեկնաբանություն տալ՝ առանց Վարդազարյանի իմացության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան