2 ամիս՝ առանց դասի գնալու․ 4000 արցախցի աշակերտ դեռ չի տեղավորվել հայաստանյան դպրոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Արման Ալավերդյանն Արցախի Մարտունի քաղաքից է․ նա մեկն է 21 հազար բռնի տեղահանված դպրոցականներից: Արմանը դպրոցական առաջին քայլերն արել է հարազատ քաղաքում: Դեռ չէին հասցրել տառերը սովորել, երբ սկսվեց պատերազմը: Մինչ այդ էլ շրջափակման պատճառով դասերն ընդամենը 30 րոպե էին տևում: Բռնի տեղահանությունից հետո բնակություն են հաստատել Երևանում։

Արմանի մայրը՝ Ռիմա Ավագյանը, «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանում չի կարողանում հարմար դպրոց գտնել, օրինակ՝ թիվ 59 դպրոցում ասել են, որ առաջին դասարանցու ընդունել չեն կարող:

ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շեշտում է՝ այն դպրոցները, որոնք չունեն լիցենզիայով սահմանված տեղեր, ընդունելություն իրականացնել չեն կարող: Ցույց է տալիս նախարարության գործարկած license.emis.am կայքը, որի միջոցով հնարավոր է ընտրել վարչական շրջանը, տվյալ դպրոցը և տեղեկանալ՝ այնտեղ ազատ տեղ կա՞, թե՞ ոչ:

Թամարա Սարգսյանի խոսքով՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում կան դպրոցներ, որոնք դեռ կարող են ընդունել Արցախից տեղահանված աշակերտների: Ասում է՝ գուցե դա ամենամոտ դպրոցը չլինի, բայց դպրոց կգտնվի: Իսկ եթե ծնողները դժվարանում են օգտվել կայքից, կարող են դիմել տվյալ դպրոց, եթե վերջինս տեղ չունի, պետք է ուղղորդի համապատասխան դպրոց, որտեղ կան ազատ տեղեր:

Արցախից բռնի տեղահանված 21 հազար դպրոցականներից շուրջ 17 հազարն է գրանցված կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հաճախում է դպրոց: Մոտ 4000 աշակերտ դեռևս ընդգրկված չէ կրթական պրոցեսում:

Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ պատճառները տարբեր են․ սովորողներից ոմանք երկրից դուրս են եկել, ոմանք նախնական շրջանում բնակվել են, օրինակ, հանգստյան գոտիներում, որոնք հեռու են եղել դպրոցներից:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, խոսելով արցախցի դպրոցականների՝ կրթական գործընթացում ներգրավված չլինելու խնդրի մասին, շեշտում է՝ զգալի թվով սովորողներ պարզապես արտագաղթել են։ Նրա կարծիքով՝ իրավիճակն ավելի մտահոգիչ է մեծ քաղաքներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան