Սնուփ Դոգին հասանելիք 2 մլն դոլարը սառեցված է. 10 օրից պարզ կլինի` համերգը լինելու է, թե` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
16.05.2024 | 23:11
Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան
16.05.2024 | 22:54
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2024 | 22:40
Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկուստեք գործակցությանը
16.05.2024 | 22:27
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում
16.05.2024 | 22:12
Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար
16.05.2024 | 21:57
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն հայտնել է կուսակցությունը փակելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին
16.05.2024 | 21:44
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.05.2024 | 21:30
Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 21:14
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում
16.05.2024 | 21:02
«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:43
Հայաստանում սնկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն զգուշացնում է
16.05.2024 | 20:30
Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ լարված իրավիճակի առնչությամբ
Բոլորը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի հոնորարն այս պահին սառեցված է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ընկերության սեփականատերերից Մակար Պետրոսյանը։

Համերգը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչից հետո ամբողջ բնակչությունը ստիպված եղավ բռնի տեղահանվել։ Այս պայմաններում համերգը հետաձգվեց անորոշ ժամանակով։

Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սնուփ Դոգի համերգի անցկացման համար ՀՀ կառավարությունը հարկային միջոցներից ու պահուստային ֆոնդից 6 միլիոն դոլար է հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ որպես դրամաշնորհ։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր օգոստոսի 18-ին՝ կառավարության որոշման ընդունումից 1 շաբաթ անց։

Որոշման նախագծին կցված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 6 մլն դոլարից շուրջ 2 մլն դոլարը ռեփերի հոնորարն է։ Հոկտեմբերի 16-ին լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, թե Սնուփ Դոգին փոխանցվել է ամբողջ հոնորորը, և նա, ըստ հրապարակման, հայտարարել է՝ «երբ ազատ ժամանակ ունենա, կգա և կերգի, իսկ գումարը չի վերադարձնի»։ Լրատվամիջոցն այս տեղեկությունը հայտնել էր՝ հղում անելով Մակար Պետրոսյանին, որը «Դոպինգ Սփեյս» ընկերության 51 տոկոսի սեփականատերն է։

Մեզ հետ զրույցում Պետրոսյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել։

Այնուհանդերձ, այս պահին չկա հստակություն՝ արդյո՞ք կայանալու է Սնուփ Դոգի համերգը Երևանում, թե՝ ոչ։ Մակար Պետրոսյանն ասաց՝ բանակցություններ են ընթանում, բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան 10 օրվա ընթացքում։

Սնուփ Դոգի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել են։ Ըստ Պետրոսյանի՝ համերգի չեղարկման դեպքում տոմսերի գումարը կվերադարձվի, բայց սա վերջնական որոշումից է կախված։

Վեց մլն դոլարանոց դրամաշնորհի պայմանագիրը «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ ստորագրել էր ԿԳՄՍ նախարարությունը։ Այս համերգի կազմակերպումը ներկայացվում էր որպես մշակութային միջոցառում։ Պայմանագիրը ստորագրած գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասում է՝ որևէ հստակություն չկա, թե ինչ է լինելու կառավարության նախաձեռնած վեց միլիոն դոլարանոց համերգի ճակատագիրը։

ՀՀ կառավարության և «Դոփինգ Սփեյս» ընկերության միջև ստորագրված պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ կողմերը ստանձնած պարտավորությունները մասնակի կամ ամբողջությամբ չկատարելու դեպքում պատասխանատվությունից ազատվում են երկրաշարժի, ջրհեղեղի, պատերազմի, ռազմական, արտակարգ դրությունների և այլ դեպքերում, որոնք անհնար են դարձնում պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարումը։

Անկախ իրավաբան Կարեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ չի կարծում, որ համերգը չեղարկվել է պայմանագրում նշված 8-րդ կետի համաձայն, քանի որ Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիան, որպես անհաղթահարելի ուժի ազդեցություն, դե յուրե առնչություն չունի ՀՀ-ի հետ։ Սակայն, ըստ նրա, կառավարությունը պետք է գնահատեր ՀՀ սահմաններին ու Արցախում ստեղծված իրավիճակը նոր միայն նման միջոցառում նախաձեռներ։

Իսկ ի՞նչ է լինելու հարկատուներից «Դոպինգ Սփեյս» ընկերությանը փոխանցված վեց մլն դոլարը, որից 2 մլն դոլարը նախատեսված էր որպես Սնուփ Դոգի հոնորար։ Ընկերության և ռեփերի միջև կնքված պայմանագիրը համարվում է կոմերցիոն գաղտնիք և չի հրապարակվում։

Իրավաբանի խոսքով՝ փաստ է, որ ոչ թե երգիչն է հրաժարվել համերգից, այլ անցկացնող կողմը։ Կարեն Թորոսյանը շեշտում է՝ բացասական հետևանքերն այդ դեպքում պետք է կրի այդ համերգից հրաժարվող կողմը։

Տապալման եզրին հայտնված համերգի հետ կապված անորոշություններին զուգահեռ բաց է մնում ևս մեկ հարց, որի պատասխանը մինչ օրս չի տրվել։ Ինչպե՞ս Սնուփ Դոգի համերգի կազմակերպումը վստահվեց մեկ ամիս առաջ ստեղծված «Դոպինգ Սփեյս» ընկերությանը, որի գլխավոր սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի որդին է՝ Մակար Պետրոսյանը։ Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետները հարց են բարձրացնում՝ ինչու պետությունն այդ վեց միլիոն դոլար դրամաշնորհը տրամադրելու համար մրցույթ չհայտարարեց։

Թե ինչ կլինի ռիսկային եղանակով պետբյուջեից տրամադրված 6 մլն դոլարի ճակատագիրը, արդյո՞ք այն կնպաստի ՀՀ տուրիզմի զարգացմանն ու տնտեսական կյանքի աշխուժացմանը, թե՞ երկրի համար ծանր ժամանակաշրջանում կվերածվի անիմաստ ծախսի, պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան