Բաքվում անհանգստացած են Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևից ու էթնիկ զտումների մեղադրանքներից

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ բանաձևը։ Այն դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները և արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը նաև արձանագրում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։

Այս բանաձևն Ադրբեջանում բուռն քննարկումներ ու քննադատություններ է առաջացրել։ Մասնավորապես, պաշտոնական Բաքուն դժգոհում է բանաձևից՝ նշելով, թե ԵԽԽՎ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը։

«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք 2023 թվականի հոկտեմբերի 12-ի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թիվ 2517 բանաձևը և 2260 խորհրդատվությունը։ԵԽԽՎ-ն շարունակում է մոտեցում ցուցաբերել՝ հիմնված անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների ստոր քաղաքականության վրա՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանական փորձագիտական դաշտին դուր չի գալիս նաև, որ ԵԽԽՎ բանաձևում օգտագործվում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Միաժամանակ, Բաքվում փորձում են ցույց տալ, թե բանաձևի ընդունումն իրենց համար նշանակություն չունի։

«ԵԽԽՎ, Եվրախորհրդարան և այլ միջազգային կառույցներ, եթե բանաձևերում չկան ապացուցված փաստեր, ապա այդ փաստաթղթերն օդ են Բաքվի համար, Ադրբեջանը չի լսի միակողմանի բանաձևերը»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։

Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ կոչ է արել Ադրբեջանին «չգերդրամատիզացնել ստեղծված բարդ իրավիճակը»։ Նա ընդգծել է ադրբեջանցի դիվանագետների, քաղաքական գործիչների, լրագրողների և հասարակական գործիչների կենտրոնացված և ժամանակին արձագանքի կարևորությունը։

Բացի այդ, Բաքվին շարունակում է մտահոգել նաև միջազգային տարբեր կառույցների կողմից Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արձանագրման և այդ մասին բարձրաձայնելու փաստը։

Մասնավորապես, իրավապաշտպան Ֆուադ Հասանովը նշել է, թե «էթնիկ զտումներ» տերմինը լայնորեն է կիրառվում է, հեղինակավոր ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ հրապարակում են նյութեր, որոնք կասկածի տակ են դնում ադրբեջանցիների «պայքարի արդարությունն ու օրինականությունը հանուն իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»։ Իրավապաշտպանի կարծիքով՝ էթնիկ զտումների մասին մեղադրանքները հերքելու «բանալին թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային ճակատներում հասարակական կարծիքի ձևավորման մեխանիզմ ստեղծելու մեջ է, որը պահանջում է ճկուն, ակտիվ տեղեկատվական կառույցների ներգրավում»։

Էմմա Չոբանյան