Հակամրցակցային, խտրական օրենք է․ բերելու է թանկացման․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Նախատեսվում է օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն՝ ավտորիզացիոն նամակի և ծագման սերտեֆիկատի առկայության դեպքում. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ընդգծեց Լուսինե Բադալյանը՝ իր և Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին զեկուցման ընթացքում: Ըստ պատգամավորի՝

«Պետական գնումների մասին» օրենքով առաջնորդվելով՝ տենդեր հայտարարելիս հիմնականում հաղթում է այն կազմակերպությունը, որն առաջարկում է ամենամատչելի ծառայությունը, սակայն միշտ չէ, որ մատչելին որակի հետ համադրելի է լինում: «Մրցակցության պարագայում պետությունը, պետական գնումներն ու հասարակությունը տուժում են, և որպեսզի կարողանանք ե՛ւ որակը բարձր պահել, ե՛ւ երաշխավորել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակն ու հուսալիությունը, նախագծով պահանջում ենք համապատասխանության համապատասխան հավաստագիր ու ծագման սերտեֆիկատ»,- նշեց նախագծի համահեղինակը:

ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Լուսինե Բադալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ներդրվող սարքերին է վերաբերում նախագիծը:

Լուսինե Բադալյանը պարզաբանեց, որ խոսքը ներպատվաստվող բժշկական արտադրատեսակների մասին է, այն է՝ ինվազիվ բժշկական արտադրատեսակներ, այդ թվում՝ մասամբ կամ ամբողջությամբ օրգանիզմում ներծծվող, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով ամբողջությամբ ներմուծվում են մարդու մարմին կամ փոխարինում են էպիթելային մակերեսը կամ աչքի մակերեսը, որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո մնում են ներմուծման տեղում: Խոսքը վերաբերում է նաև բժշկական այն արտադրատեսակներին, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով մասամբ ներմուծվում են մարդու մարմին, և որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո ավելի քան 30 օր մնում են ներմուծման տեղում:

Թորոսյանի գնահատմամբ՝ ՔՊ-ական պատգամավորների բերած նախագիծը հակամրցակցային և խտրական։

«Այս օրենքը, ոչ միայն իր նպատակին հասնելու մասով էֆեկտիվ չի լինելու, այլ նաև առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը գների բարձրացումն է լինելու որոշակի ծառայությունների համար: Օրինակ  կան բժշկական հաստատություններ, որոնք լրիվ նույն ստենտը սրտի դնում են մեկը՝ 110 հազար դրամով, մյուսը՝ 65 հազարով, հիմա այդ նույն 65 հազար դրամով դնողը նույն ստենտը դնելու է 110 հազար դրամով, առանց որևէ որակի բարելավման:

Ինձ համար անհայտ է մնում, թե ինչպես են, այս ամենը ստուգելու, որ հենց այնպես տեղի ունենա, ինչպես օրենքում է գրված, էլ չեմ ասում, որ սա հակամրցակցային է և խտրական, որովհետև բազմաթիվ անգամներ նշվեց, որ տարբերություն չպետք է լինի մեր տարբեր տեսակի պացիենտների միջև և իմ խորհին համոզմամբ, եթե ուզում եք սա կարգավորել, ապա պետք է բոլոր ներմուծվող բժշկական պարագաների դեպքում գործի նույն սկզբունքը»,- նշեց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։