«Փող կա, ծախսել չգիտեն»․ ինչու են թերակատարվում բյուջեի կապիտալ ծախսերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ավանդաբար կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր ունենք, որը կապված է, այդ թվում՝ իմ ասած խնդրի հետ, որովհետև ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով պատշաճ ժամանակով, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից»,- 2021 թվականին Հայկական գործարար ֆորումի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2 տարի առաջ երկրի ղեկավարի մատնանշած այս ավանդույթը դեռ պահպանվում է․ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 16,6%-ով՝ կազմելով 1 տրլն 26.4 մլրդ դրամ։ Ընդ որում՝ թերակատարվել են թե՛ ընթացիկ, թե կապիտալ ծախսերը, կիսամյակի համար, համապատասխանաբար, 9,8%-ով և 47,4%-ով։

Սրան զուգահեռ, բյուջեի փաստացի եկամուտները 2023 թվականի առաջին կիսամյակում 5,1%-ով գերազանցել են Կառավարության ճշտված պլանը՝ կազմելով 1 տրլն 161.1 մլրդ դրամ։ Արդյունքում բյուջեի հավելուրդը նշված ժամանակահատվածում պլանավորվածից ավելին է եղել 7,3%-ով կամ 134.7 մլրդ դրամով:

Իհարկե, հարկ է նշել, որ 2022 թվականի համեմատ՝ այս տարվա կապիտալ ծախսերը բացարձակ արժեքով մոտ 30%-ով ավելին են՝ 389․1 մլրդ դրամի փոխարեն՝ 548 մլրդ դրամ։ Սակայն ստացվում է, որ տարվա կեսին նախատեսված կապիտալ ծախսերի ընդամենը 20,8%-ն է կատարվել։

Արդյո՞ք Կառավարությունը կհասցնի տարվա երկրորդ կեսին լրացնել այս թերակատարումն ու ապահովել 2023-ի կատարողականը։ Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց․ «Ինչ-որ չափով կկատարվի, ինչ-որ չափով թերակատարում կունենանք։ Թերակատարումներն ունեն պատճառներ, որոշ ծրագրեր հետաձգվում են, գնումների գործընթացը տեղի չի ունենում, բազմաթիվ պատճառներ կան։ Ֆինանսների նախարարությունն իր հերթին աջակցում է բոլոր իրականացնող մարմիններին, որ ծրագրերը կատարեն, որովհետև դանից կախված է Կառավարության ծրագրի իրականացումը, պետության ծախսերի պատշաճ կատարումը, տնտեսությանը համապատասխան օգնող ազդակներ տալը»։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը թերահավատ է, որ կապիտալ ծախսերի տարեկան պլանը կկատարվի։ Տնտեսության զարգացման տեսանկյունից Արամյանը կարևորում է ծախսերի համաչափ բաշխումը տարվա ընթացքում։

«Բյուջեի մեջ կարևոր մաս է, որ ծախսերը հարթ կատարես, որպեսզի հնարավորինս հարթ լինի նաև տնտեսական սեզոնայնությունը։ Դա վերաբերում է նաև կապիտալ ծախսերին, որոնց մեծ բեռը վերջին ժամանակներում ընկնում է տարվա վերջին, նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին բավականին մեծ կապիտալ ծախսեր են կատարվում»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Արամյանը։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Աշոտ Մարկոսյանը կապիտալ ծախսերի թերակատարման պատճառներից մեկը համարում է պետության-մասնավոր հատված գործընկերության անարդյունավետությունը․ «Հիմնականում դա կապված է պլանավորման հետ, և որոշվել է դա անել հունվարի 1-ից։ Այդ ծրագրերը կարելի էր ավելացնել մասնավորի լավագույնս ներգրավմամբ։ Թեև մենք 2019-ի հուլիսին օրենք ընդունեցինք պետություն-մասնավոր գործընկերության մասին, բայց, իմ գնահատմամբ, այդ օրենքը բավականին բյուրոկրատացված է, բազմաթիվ օրենսդրական խնդիրներ կան, ինչը դժվարացնում է պետություն-մասնավոր համագործակցությունը»։

Ինչո՞վ են կարևոր կապիտալ ծախսերը․ այս թեմայի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռևս 2020 թվականին։

«Կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում»,- նշել էր նա:

Ծախս էլ կա, ծախս էլ

Որքան կարևոր է կապիտալ ծախսերի լիարժեք կատարումը, նույնքան կարևոր է ընդհանրապես բյուջեի ծախսերի արդյունավետ իրականացումը։ Տրամաբանությունը պարզ է՝ եթե Կառավարությունն արդյունավետ է ծախսում առկա ֆինանսական ռեսուրսները, քաղաքացիները դա զգում են իրենց առօրյա կյանքում՝ որակյալ ճանապարհների, անվտանգության, ջրամատակարարման, դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև աշխատավարձերի և թոշակների օրինակով։

Վարդան Արամյանը ծախսային քաղաքականության մեջ երկու բան է կարևորում՝ ծախսերի գերակայության որոշում  և ծախսերի արդյունավետություն․ «Ամենակարևորն անվտանգության խնդիրն է։ Հետևապես՝ 2021 և 2022թթ․ բյուջեներում ես չպետք է տեսնեի նվազում, և նոր 2023-ին մենք խոսենք 500 մլրդ-անոց ծախսերի մասին։ Գովելի է, բայց, կներե՛ք, 2 տարի ուշացրել եք։ Ծախսերի արդյունավետությունը ծրագրային բյուջետավորման գործիքներն են, որոնք, ցավոք, այսօր այդքան ակտիվ չեն կիրառվում»։

Ֆինանսների գործող նախարարը նույնպես կարևորեց գումարների ծախսման արդյունավետությունը և վստահեցրեց՝ Կառավարությունն ուշադիր է դրան, այդ նպատակով ներկայում ներդրվում է ներդրումների գնահատման համակարգ, ինչի արդյունքում նաև պլանավորման հորիզոնն է մեծանալու․ «Մենք թափանցիկ կերպով ներկայացնում ենք այն բոլոր ծրագրերը, որ մենք իրականացնում ենք բյուջեով։ Իհարկե, այստեղ անելիքներ շատ ունենք։ Մենք առաջին անգամ ներդնում ենք գնահատման և մոնիթորինգի գործառույթ, որտեղ պետք է գնահատվի բոլոր ծրագրերի արդյունավետությունը։ Եվ մենք ավելի վաղ պետք է հայտնաբերենք անարդյունավետ ծրագրերը և դրանք չեղարկենք»։

2018 թվականից գործում է ծրագրային բյուջետավորումը, որի նպատակն է բարձրացնել հաշվետվողականությունը՝ ըստ ստացված արդյունքների, այսինքն՝ Կառավարությունը ոչ թե պետք է պարզապես հաշվետու լինի, թե ինչքան գումար որ ուղղությամբ է ծախսել, այլ պետք է հարկ վճարող քաղաքացուն ներկայացնի, թե կատարված ծախսն ինչ արդյունք է ապահովել։

Աշոտ Մարկոսյանը հայտնեց, որ վերջերս հետազոտել են արտաքին պարտքի օգտագործման արդյունավետության խնդիրը․ «Երբ Ազգային ժողովը պարտքի պայմանագրերը հաստատում է, ամենևին սրա վրա ուշադրություն չի դարձնում։ Բոլորը գիտեն, որ դա ինչ-որ ծրագրերի համար է, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպիսի արդյունավետությամբ է օգտագործվելու»։

Դիտարկենք իրականացված ծրագրերի և ծախսված գումարների մի օրինակ՝ ոստիկանության բարեփոխումները։ 2020 թվականի ապրիլին ՀՀ Կառավարությունը հաստատեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման համար նախատեսվող հատկացումների ծավալը, մասնավորապես, Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման նպատակով՝ շուրջ 15 մլրդ դրամ: Այդ գումարից մոտ 8.1 մլրդ դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, մնացյալը միջազգային գործընկերների աջակցությունն է: Ըստ ռազմավարության՝ ծրագրի վերջնարդյունքը պետք է լիներ նոր հանդերձանքով, պրոֆեսիոնալ, տեխնիկապես հագեցված և վերափոխված վարվելակերպով ոստիկանի կերպարը։

Օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է արդեն 2 տարի, Օարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկվել են նաև Հայաստանի մարզերում։

Այս բարեփոխումից քաղաքացու համար տեսանելի արդյունքը պետք է լիներ հանցագործությունների նվազումն ու ճանապարհներին անվտանգության բարձրացումը։ Մինչդեռ, պաշտոնական վիճակագրության համաձայն, մեր երկրում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2023 թ․ հունվար-հունիսին, 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 14․5%-ով՝ կազմելով 19,891։ Ճանապարհատրանսպորտային պատահարները նույնպես ավելացել են․ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճը 47 % է՝ կազմելով 1,233 պատահար։

Blue White Professional Gradients Team Meeting Agenda Business Presentation by Factor tv

Ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ոստիկանության բարեփոխումներից և հսկայական ծախսից հետո ավելացել հանցագործությունների թիվը։

«Մենք պետք է նայենք, թե ծրագիրը կազմելուց ինչ թիրախներ ենք մեր առաջ դրել, ինչ ժամկետներում ինչ արդյունքների պետք է հասնեինք։ Գուցե վաղ է հիմա գնահատել, պլանավորման ժամանակ, գուցե, ավելի մեծ հորիզոն է եղել դրա համար»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։

Մինչ Կառավարությունը կսովորի փողը ծախսել ու արդյունավետ ծախսել, մոտենում է հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելու ժամանակը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան

Տվյալների վիզուալիզացիան՝ հեղինակի։