«Ականատես». ՔՊ-ի երթերի համար ժամը 1000 դրամով հավաքագրվում են մասնակիցներ

Լուրեր

21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբշամարտիկները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:14
ԿԸՀ նիստ՝ պատգամավորական մանդատների բաշխման օրակարգով․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 15:10
Ծառուկյանին կրկին ՔԿ են տարել // Հունիսի երեք շաբաթում 7654 տոննա ծիրան է արտահանվել․ ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
21.07.2026 | 14:42
Անահիտ Մանասյանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքների խնդիրները
21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
Բոլորը

Կուսակցություններն օգտվում են մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավվելով երթերի և քարոզչական թռուցիկների տարածման գործում։ Այս մասին ասվում է «Ականատես» դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

«Սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։ Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։

Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը։

Մասնակից աղջիկներին 1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։

Promo & More  ֆեյսբուքյան խումբը, որն ունի շուրջ 3000 մասնակից, ևս կիրառվում է որպես նմանատիպ հայտարարությունների հարթակ։ Մեկ այլ՝ City Promotion մարքեթինգային գործակալությունն այստեղ հավաքագրում է մասնակիցների՝ քարոզչական տարբեր միջոցառումներում թռուցիկների բաժանման, դրոշակների ծածանման համար։ Կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում պարզ դարձավ, որ նմանատիպ ծառայություն մատուցում են մի քանի կուսակցությունների համար (կազմակերպությունը խուսափեց անուններ նշելուց)։ Այս դեպքում ևս մասնակիցներին մեկ ժամվա համար վճարվում է 1000 -2000 դրամ։

Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։

Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը»,- նշված է հայտարարության մեջ։

Factor.am-ը հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կդիմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։