Հրապարակումներ են հայտնվել, որոնք ակնհայտորեն աղավաղում են Բարձրագույն դատական խորհրդի որոշման էությունը. ԲԴԽ

Լուրեր

14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
Բոլորը

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ թրի՝ առանձին կայքերում հրապարակումներ են հայտնվել, որոնք ակնհայտորեն աղավաղում են Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ 23-Ո-47 որոշման էությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է.

«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երևան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է:

  1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական և այլ նստավայրեր: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:

Միաժամանակ Օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է.

«1.Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2.Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:

3.Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:

 

Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը երկու դեպքերում էլ սահմանադրական օրենքով է լիազորված որոշելու դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը: Պայմանն այն է, որ նման որոշման կայացման հիմքը համապատասխան դատարանի նախագահի հիմնավորված առաջարկությունն է:

 

Բացի դրանից, Օրենսգրքի 89-րդ հոդվածի 25-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը «սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն Օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը»:

 

Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ որոշումն այս լիազորությունների իրականացման կարգն է միայն ամրագրում՝ հաշվի առնելով, որ.

  1. դատարանի նախագահի առաջարկությամբ նստավայրերի սահմանումը և հնարավոր փոփոխություններն անմիջականորեն առնչվում են այս կամ այն նստավայրում դատավորների բաշխմանն ու թվակազմին,

 

  1. որպես տվյալ դատարանի (այլ ոչ նստավայրի) դատավոր նշանակված անձի համար պետք է կանխատեսելի լինեն նույն դատարանի նստավայրերի փոփոխման, ինչպես նաև դրա շրջանակներում իր հնարավոր տեղափոխման հիմքերը և կարգը,
  2. կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ դատարանի նախագահը, արդարադատության արդյունավետության շահերից ելնելով, առաջարկի փոփոխություններ կատարել տվյալ դատարանի նստավայրերի կամ դրանց սպասարկման տարածքի առնչությամբ:

 

Այս խնդրի լուծումը` բացառիկ դեպքերում և դատարանի նախագահի հիմնավորված առաջարկի հիման վրա, Օրենսգրքի համաձայն՝ բացառապես Բարձրագույն դատական խորհրդի իրավասության հարցն է: Այն չի կարող պայմանավորվել տվյալ նստավայրի դատավորի հայեցողությամբ, քանի որ նստավայրերում դատավորների բաշխման ու թվակազմի հարցը լուծելիս առաջնահերթ նշանակություն պետք է ունենան արդարադատության շահը և դատարանի մատչելիությունը, առավել ևս, որ գործող Օրենսգիրքն իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին երաշխավորում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու իրավունք (57 հոդվ., մաս 5):

 

Խորհուրդը նաև նախատեսել է, որ բացառապես դատավորների դիմումի հիման վրա կարող է քննության առարկա լինել նույն դատարանի ներսում մեկ նստավայրից մյուսը պաշտոնների փոխանակման կամ առաջացած թափուր պաշտոնին տեղափոխվելու կարգով նրանց հնարավոր փոխադրման հարցը: Առանց համապատասխան պատճառաբանված դիմումի Խորհուրդը նման հարց քննության առնել չի կարող: Չի կարող այս հարցով դիմել նաև դատարանի նախագահը: Նրա եզրակացությունն ունի միայն խորհրդատվական նշանակություն:

 

Եթե սույն պարզաբանումներից հետո առանձին անձանց մոտ դարձյալ կպահպանվի կանխակալ տրամադրվածություն, նրանք կարող են այցելել Դատական դեպարտամենտ և ստանալ առավել մանրամասն ու մատչելի պարզաբանումներ: