Թուրք մտավորականները դիմել են համաշխարհային հանրությանը՝ օդային փոխադրումների միջոցով ճեղքել ԼՂ շրջափակումը

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայից մի շարք քաղաքական գործիչներ, գրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ համախմբվել են՝ խնդրելով դիմել համաշխարհային հանրությանը և կոչ անել անհապաղ միջամտել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու համար, հաղորդում է Gercek News-ը։

Հրապարակման համաձայն՝ քանի որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը թևակոխում է ութերորդ ամիսը, և երբեմնի կենսունակ Լեռնային Ղարաբաղը գտնվում է սարսափելի հումանիտար ճգնաժամի եզրին, մի խումբ թուրք մտավորականներ, գրողներ, քաղաքական գործիչներ և մարդու իրավունքների պաշտպաններ միավորվել են՝ ազդեցիկ կոչով դիմելով համաշխարհային հանրությանը ու կոչ անելով անհապաղ միջամտել՝ Լեռնային Ղարաբաղում տառապանքը մեղմելու և հնարավոր աղետը կանխելու համար:

«Անողոք շրջափակումը, որը հաստատվել է Բաքվի կառավարության կողմից և ուժեղացվել Անկարայի աջակցությամբ, ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլև մտավախություն է առաջացրել մոտալուտ ցեղասպանության վերաբերյալ: Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների բարձրաձայնել իրենց ձայնը՝ ջատագովելով միջազգային գործողությունների՝ դադարեցնելու շրջափակումը և փրկօղակ առաջարկելու շրջափակման մեջ գտնվող բնակիչներին»,- նշվում է հրապարակման մեջ:

Դիմումի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը և հետո միայն գործել:

«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ հնարավոր չէ առաքել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են թակարդում՝ առանց բժշկական շտապ օգնության հասանելիության: Ճգնաժամի խորացմանը և միջազգային մտահոգությունների վերահաստատմանը զուգընթաց՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Բանը հասել է նրան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում բնութագրում է որպես ցեղասպանություն»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին, ինչպես նաև միջազգային հանրությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում:

«Ինչպես 1948-49 թվականներին օդային փոխադրումների միջոցով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով մարդասիրական այս ողբերգությանը»,- ասված է հայտարարության մեջ՝ պատմական զուգահեռ տանելով Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ։

Հայտարարության տակ ստորագրել են մի քանի տասնյակ թուրք մտավորականներ։