ՀՀ-ից գողացված 10 մլրդ դոլարի հետքերով․ Փաշինյանը խոստանում էր ամեն լումա վերադարձնել, Միրզոյանը՝ դիմել ՄԱԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
Բոլորը

2018 թվականին, երբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, վարչապետը խոստանում էր «ճեղքել պատնեշներն» ու Հայաստան վերադարձնել փողերի լվացման ճանապարհով երկրից գողացված միլիարդավոր դոլարները։ Քաղաքացիների շրջանում մեծ ոգևորություն էին առաջացնում ոչ միայն Փաշինյանի, այլ նաև նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հայտարարությունները։

Միրզոյանը հեղափոխական թիմի իշխանության գալու առաջին տարում հայտարարել էր, որ թալանված միջոցները ետ վերադարձնելու նպատակով կառավարությունը համագործակցելու է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության»՝ StAR-ի հետ։
Փաշինյանի հայտարարություններն ու Միրզոյանի գրառումն անցած հինգ տարիների ընթացքում փաստորեն արդյունք չեն գրանցել։ ՀՀ գլխավոր դատախազությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության» միջև գույքերի բռնագանձման շրջանակներում համագործակցություն առկա չէ։ Factor TV-ն նույն հարցադրմամբ դիմել էր կառավարությանը, սակայն, գործադիրից փոխանցել են հիմք ընդունել դատախազության պատասխանը։

Ամերիկյան Global Financial Integrity կազմակերպություն տվյալներով 2004-2016 թվականներին, որն ընդգրկում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, ՀՀ-ից անօրինական կերպով 10 մլրդ դոլար է հանվել։ Ոչ բռնի, ժողովրդավար, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին այդպես էլ չիմացավ, թե այս միլիարդավոր դոլարներն ուր են տարվել և ինչ է արվում այդ գումարները ՀՀ հետ վերադարձնելու համար։ Փաշինյանի հայտարարություններում հինգ տարի առաջ էլ, հիմա էլ բան չի փոխվել, նա խոստանում է վերադարձնել՝ սակայն առանց ժամկետներ նշելու։

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանի խոսքով՝ հինգ տարին բավականին երկար ժամանակատված էր համագործակցության մեկնարկը տալու համար։ Փորձագետը մի քանի պատճառ է նշում, թե ինչու իշխանությունները չեն աշխատում StAR-ի հետ։

Փաշինյանի թիմակից, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գումարների վերադարձ չլինելը հիմնավորում է նրանով, որ «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնությունն» ամենակարող գործիքակազմը չունի։ Իսկ ինչո՞ւ անգամ համագործակցություն չի սկսվել այդ կառույցի հետ․ այս հարցին Վլադիմիր Վարդանյանը դժվարացավ պատասխանել։

«Փաշինյանը դրժել է երկրից գողացված միլիարդավոր դոլարները հետ բերելու խոստումը»,- կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանը նախընտրական շրջանում ականջահաճո հայտարարություններ էր անում, որ ավելի շատ քվե ստանա քաղաքացիներից։
Արբիտրաժի միջազգային մասնագետ Արայիկ Պապյանն, այնուհանդերձ, «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության» միջոցով գումարների վերադարձի շանսերը մեծ չի գնահատում։

Հիշեցնենք՝ այս պահին միայն հայտնի է, որ ԱՄՆ իրավապահները ուսումնասիրում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող 63,5 մլն դոլար արժեցող շքեղ առանձնատան ձեռք բերման օրինականությունը։ Ամերիկյան իրավապահների կարծիքով գործարքը իրականացվել է ՀՀ-ից անօրինական դուրս բերված գումարով։ Մամուլում առկա են նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ Ֆրանսիայում, Դուբայում ունեցած թանկարժեք գույքերի մասին հրապարակումներ, սակայն, տեղեկություններ չկան՝ արդյոք դրանց շուրջ ուսումնասիրություն իրականացվում է, թե ոչ։ Փաշինյանի կառավարման հինգ տարիների ընթացքում, սակայն, արտերկրից դեռ ոչ մի կոպեկ չի վերադարձվել։

Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան