Ովքեր են ՀՀ-ի ամենաշատ ու ամենաքիչ վարձատրվող պաշտոնյաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

Անցած տարվա ընթացքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից ամենաքիչը վարձատրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետական աշխատողների վարձատրությունը ձևավորվում է բազային աշխատավարձի հիման վրա, որը 2022 թ-ին մոտ 66 հազար դրամ էր։ Այս բազային աշխատավարձի և օրենքով սահմանված գործակցի բազմապատկման արդյունքում հաշվարկվում է աշխատավարձի չափը։ 

Ամենամեծը ՀՀ նախագահի պաշտոնի գործակիցն է՝ 20, ապա վարչապետինը՝ 19, ԱԺ նախագահինը 18 է, առաջին փոխվարչապետինը՝ 16, փոխվարչապետինը՝ 15․5։ 

Նախարարների դեպքում գործակիցը 12 է, սակայն դեռ 2019 թ-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել «կանոնակարգել պարգևատրումային համակարգը» և նախարարի ամսական աշխատավարձ + պարգևավճարը սահմանել էր 1.5 մլն դրամ։

Պաշտոնյաների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը 2022 թ-ին ստացել է 12,837,503 դրամ աշխատավարձ։   Հայաստանցի պաշտոնյաներից ամենաբարձրը վարձատրվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդհանուր 24,326,145 դրամ․ նա այդ պաշտոնը ստանձնել է 2022 թ. դեկտեմբերի 19-ին և վարչապետի աշխատակազմից ստացել 721,523 դրամ, մինչ այդ ֆինանսների նախարարն էր և նախարարությունից ստացել է 23,604,622 դրամ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անցած տարի ստացել է 23,016,821 դրամ աշխատավարձ,

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 21,547,894 դրամ,

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ 21,123,129 դրամ,

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ 20,676,895 դրամ,

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 20,643,650 դրամ,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ 20,627,726 դրամ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 20,387,398 դրամ,

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 20,189,465 դրամ,

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որը պաշտոնը ստանձնել է 2022-ի ապրիլի 4-ին, իսկ մինչ այդ նույն գերատեսչությունում նախարարի տեղակալ էր՝ 19,760,024 դրամ,

Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 18,290,979 դրամ (պաշտոնը զբաղեցրել է 2022-ի դեկտեմբերի 13-ին, մինչ այդ նախարարի տեղակալն էր),

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ 18,024,085 դրամ (պաշտոնը զբաղեցրել է 2022-ի ապրիլի 27-ին, մինչ այդ նախարարի տեղակալն էր),

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 16,949,354 դրամ (պաշտոնը զբաղեցրել է 2022-ի դեկտեմբերի 20-ին, մինչ այդ նախարարի տեղակալն էր),

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ 14,406,505 դրամ,

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ 13,476,985 դրամ (պաշտոնը զբաղեցրել է 2022-ի դեկտեմբերի 26-ին, մինչ այդ նախարարի տեղակալն էր),

և Փաշինյանից հետո ամենափոքր աշխատավարձը ստացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ 9,926,616 դրամ, որը պաշտոնը զբաղեցրել է 2022-ի մարտի 13-ից, իսկ մինչ այդ, որպես ԲՏԱ նախարար, ստացել էր 4,630,271 դրամ։

Նշենք, որ հայտարարագրերում աշխատավարձերը, հավելավճարներն ու պարգևավճարները տարբերակված չեն ու ներկայացված են գումարային արդյունքով` որպես տարեկան եկամուտ։ Ընդ որում, նշված թվերը պաշտոնյաների «մաքուր» եկամուտն են․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Factor.am-ին հայտնեցին, որ եկամուտների մեջ հարկերը ներառված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան