Ընկալումն այն էր, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ծանր հետևանք կունենա ԼՂ-ի համատեքստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

«Ես մինչև 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց ԶՈՒ-ն, ՊԲ-ն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են: Բայց սա արձանագրում չէ, որն ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ից հետո ես որդեգրել եմ հետևյալ քաղաքականությունը՝ «ամեն ինչ՝ բանակի համար»»,- ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ արդեն 2019-ին էականորեն բարձրացել են պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ:
«Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը Կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր, և այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ ֆինանսավորում չի տալիս Կառավարությունը»,- ասաց վարչապետը և հավելեց, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չէ, որ կապված էր:

Ի պատասխան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հարցի՝ 2018-19-ի իրողություններին ծանոթանալուց հետո արտաքին քաղաքականութան վեկտորի փոփոխություն քննարկվե՞լ է, Փաշինյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ո՛չ, չի քննարկվել, ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց ԼՂ-ի հակամարտության համատեքստում»:

Մանրամասները՝ տեսանյութում։