Ալիևի գործողություններից պարզ է դառնում՝ Հայոց երկրորդ ցեղասպանությունն ընթացքի մեջ է․ Դևիդ Ֆիլիպս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Հունիսի 21-ին Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել Արցախի քրիստոնյա հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա:

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներին մասնակցել են կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզասի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախկին համակարգող, պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանը և այլք։

Դեյվիդ Ֆիլիպսը հայտարարել է, որ Արցախի բնակչության հանդեպ երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում։

«Ալիևի գործողություններից և նրա ատելության խոսքից պարզ է դառնում, որ երկրորդ Հայոց ցեղասպանությունն է ընթանում։ Էրդողանի ռեժիմը նրա լիարժեք գործընկերն է։ Նա զինել է Ադրբեջանին գործիքներով՝ իր հայատյացությունն իրականացնելու համար»,- հայտարարել է Ֆիլիպսը։

Վերջինի կարծիքով՝ անհրաժեշտ է փաստագրել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի վայրագությունները՝ նմանատիպ հետագա հանցագործությունները կանխելու համար։ Ֆիլիպսը հավելել է, որ ինքն էլ սկսել է նման փաստահավաք նախաձեռնություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան