139 մլն դրամ եկամուտ․ Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցած տարի ստացել է ընդհանուր 139 մլն 24 հազար 69 դրամ եկամուտ, այդ թվում՝ 19 մլն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար՝ որպես նվեր։

Հաշվի առնելով, որ նախարարն անցած տարի ամուսնացել է և դուստր ունեցել, կարելի է ենթադրել, որ նվերներն այդ առիթներով են։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախարարի ներկայացրած 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունից ստացել է 21․5 մլն դրամ աշխատավարձ, 3.6 մլն դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վարձավճար կամ հատուցում, 12․5 մլն դրամ փոխառություն՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից, ևս մեկ փոխառություն՝ մոտ 65․6 մլն դրամ՝ «Հայէկոնոմբանկ»-ից, 1․8 մլն դրամ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ։

Պապիկյանը հիփոթեքային 2 վարկ ունի, որոնցից մեկով 2019 թվականին միանձնյա ձեռք է բերել բնակարան «Երազ» բնակելի համալիրում, մյուսն անցած տարի «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքի համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին վճարված գումարն է՝ 75․57 մլն դրամ։ Այս գործարքի մասին Ս․ Պապիկյանը լրագրողներին հայտնել էր, թե այն իրականացվել է դեռևս 2021 թվականին։

Նախարարն ունի ևս մեկ վարկ, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 124․9 հազար դրամ։ Սա հիփոթեք չէ, նպատակային նշանակությունը պաշտպանված է։ Ընդհանուր առմամբ, վարկի մարմանն ուղղվել է 15․8 մլն դրամ։

Պապիկյանը Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրում 2003 թվականից համատեղ սեփականությամբ ունի 3 հողամաս։

Նախարարը հայտարարագրել է, որ 2022-ի ընթացքում 90 օրից ավելի բնակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատանը (Կոնդի ամառանոց – խմբ․)։

Տրանսպորտային միջոց, արժեթղթեր, բանկային ավանդներ, 4 մլն դրամը գերազանցող այլ թանկարժեք իրեր, ըստ հայտարարագրի, նախարարը չունի։

2022 թվականի վերջին Պապիկյանի բանկային հաշիվներում եղել է 17․5 հազար դոլար, 11․6 մլն դրամ և մոտ 10 հազար եվրո գումար։ Նախարարը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոցներ՝ 4.5 մլն դրամ, 21 հազար դոլար և 10 հազար եվրո։

Անցած տարի Պապիկյանը կատարել է 21․5 մլն դրամի միանվագ ծախս։ Դրա բովանդակությունը պաշտպանված է և հայտնի չէ։

Հայտարարագրում նշված է նաև, որ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է, ՔՊ կուսակցության անդամ, կուսակցության վարչության նախագահ։

Նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, 2022-ին հայտարարագրել է միայն ստացված եկամուտները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից՝ մոտ 4․3 մլն դրամ աշխատավարձ, նույն հիմնադրամից այլ եկամուտներ՝ 3․3 մլն դրամ, և վարձակալության դիմաց՝ 1.8 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան