Վարձով տրվող բնակարանները եթե մտնեն հարկային դաշտ, պատկերն էականորեն կփոխվի. Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի տարեկան հաշվետվության զեկույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, նշեց․ «Դուք ասացիք, որ 2008թ-ին շինարարությունը ՀՆԱ-ի մեջ բավականին մեծ տոկոս է կազմել, եթե հնարավոր է՝ դա գումարային ասեք ու համեմատեք 2022թ-ի շինարարության ծավալի հետ»։
Ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Այս պահին ձեռքիս տակ չունեմ տվյալներ, բայց մենք համեմատություն ենք արել ու տեսել ենք, որ 2022թ-ին տեղի ունեցած աճը ավելի բազմակողմանի է, մենք ունենք աճ շինարարության, ծառայությունների ոլորտում և այլն ու մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր աճը լինի բազմակողմանի»։

Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց նաև վարձակալության շուկայում գործող հարկային կարգավորումների վերաբերյալ․ «ՀՀ-ում վարձով տրվող բնակարանները որպես ծառայություն են դիտարկվում, եթե կառավարությունը ճիշտ հարկային աշխատանք տանի, մեզ մոտ կփոխվեն բոլոր ցուցանիշները և եկամտահարկը, համախառն ներքին արդյունքը կբարձրանան։ Բնակարան վարձով տվողը ֆիզիկական անձ է, մեր երկրում կան մարդին, ովքեր եկամուտ են ստանում, բայց դա գնահատված չէ ու չգիտենք՝ այդ մարդը ցուցակում գրանցվա՞ծ է որպես նպաստ ստացող կամ եկամուտ չունեցող անձ»։

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ եկամուտների համատարած հայտարարագրման ներդրումը մեծապես նպաստելու է նշված խնդրի լուծմանը․ «Բայց նաև մենք պետք է աշխատանք տանենք այս հարցը ավելի լավ լուծելու համար, այստեղ համայնքների հետ աշխատանքի խնդիր էլ կա, պետք է սինխրոնիզացնենք մեր գործողությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։