ՏՏ ոլորտը խեղդվում է աշխատակից չունենալու պատճառով․ հարկայինից բացի այլ օգնելու ձևեր կան․ Ռուբեն Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բոլորը

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է նախագիծ, որի համաձայն՝ ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների որոշ աշխատողների աշխատավարձերից գանձվող եկամտահարկը 20 տոկոսի փոխարեն կդառնա 5 տոկոս։ Եթե այս առաջարկն ընդունվի, դա կնշանակի, որ պետբյուջեի հաշվին այս աշխատողների աշխատավարձը փաստացի բարձրանում է 15 տոկոսային կետով։ Այս որոշման տարբեր կողմերի, ՏՏ համայնքի պատկերացումների մասին զրուցել ենք հայկական ստարտափ էկոհամակարգի 3N տելեգրամյան ալիքի վարող, «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանի հետ։

-Պարո՛ն Օսիպյան, նախ հասկանանք՝ ինչ արտոնություն է տրվում, և ինչ է դա նշանակում։

-Այս արտոնությունն առաջարկում է, որ եթե ընկերության շրջանառության 80 և ավելի տոկոսը գոյանում է Հայաստանից դուրս, ընկերությունը ենթակա է այդ օրենքի շահառու ճանաչվելու, և այդ դեպքում ընկերության աշխատակիցների եկամտահարկը 15 տոկոսային կետով նվազելու է։

Բայց նախագիծը, որ մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը, իմ կարծիքով, բավականին թերի է, որովհետև նախագծի մեջ խոսվում է միջազգային օրինակների, առաջարկի մասին։ Բայց թե ինչ ենք ստանալու սրա արդյունքում, և թե ինչ նպատակ ենք ուզում լուծել այս նախաձեռնությամբ, հայտնի չէ։

-Արտոնությունները, դրանց շարքը, շղթան օգնո՞ւմ, թե՞ վնասում են ՏՏ ոլորտին։ Օրինակ՝ դա թույլ չի՞ տալիս ՏՏ մասնագետներին հուսալ, որ նոր արտոնություններ են լինելու։

-Պետք է շատ բաց նայել, հասկանալ՝ ինչ է արտոնությունը, և ինչու է այն տրվում։ Օրինակ՝ հարկային արտոնությունը, իմ տեսանկյունից, հարցական է, թե ինչքանով է օգնում բիզնեսի զարգացմանը։ Եկեք հիշենք, որ Արցախի Հանրապետությունում կար ժամանակ, որ շահութահարկի և եկամտահարկի արտոնություններ կային։ Բայց այնպես չէ, որ հայկական բիզնեսներն իրար հերթ չէին տալիս, որ գնային, Արցախում մասնաճյուղ բացեին։ Մատների վրա կարելի է հաշվել, թե քանի ՏՏ ընկերություն է իր մասնաճյուղը բացել Արցախում։

Այսինքն՝ այստեղից կարելի է եզրակացնել, որ հարկային արտոնությունը միակ լուծումը չէ։ Նույն այս 10 մլրդ դրամի աջակցությունը կամ հիմա առաջարկվող եկամտահարկի 15 տոկոս նվազեցումը, ի վերջո, նույն ՏՏ ընկերություններից դուրս է գալու, որովհետև գնաճ է տեղի ունենալու և այլն, որտեղից այս աջակցությունը դուրս է գալու։

Եվ պետք է աջակցությանը նայել ավելի լայն։ Օրինակ՝ ի՞նչ է արել Կառավարությունը, որ մենք ավելի մրցունակ կրթություն տրամադրենք մեր համալսարաններում, և մեր համալսարաններն ավելի շատ ուսանող տան նույն ՏՏ ոլորտին, որը հիմա խեղդվում է աշխատակից չունենալու պատճառով։ 10 հազար մարդու պահանջարկ կա։ Գուցե այստեղ կա մի անելիք, որը կօգնի ոլորտի զարգացմանը։

-ՏՏ համայնքում կա՞ այս քննարկումը։ Կառավարությանը պահանջներ ներկայացվո՞ւմ են։

-Այստեղ երկխոսության պակաս կա, ինձ թվում է։ Շատ դեպքերում համայնքն ու Կառավարությունն իրար կա՛մ չեն լսում, կա՛մ չեն հասկանում և կոնսենսուսի դժվար են գալիս։

Պիտի վստահություն լինի, իրար ավելի լավ հասկանան, որ մի քիչ ավելի խորանան ու խորքային խնդիրները փորձեն լուծել։ Գուցե հարկային տեսանկյունից խնդիրը ոչ այնքան հարկի չափի մեջ է, որքան հարկային վարչարարության։ Գուցե խնդիրը նրա մեջ է, որ վերջապես Paypal-ը գա Հայաստան։

Ինչքան հիշում եմ՝ բոլոր կառավարությունները բանակցում են Paypal-ի հետ, այդպես էլ չի գալիս։ Ի՞նչն է պատճառը։ Չգիտեմ։ Բայց նույն հարևան Վրաստանում կա Paypal-ը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան