Սպանդանոցին չեն վստահում․ իմաստը ո՞րն է մարդկանց ավելորդ քաշքշուքների մեջ գցելը․ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

ԱԺ նիստում քննարկվում է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը։

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մաչմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով՝ ներկայացված նախագծով ֆիզիկական և իրավաբանական անձիք պարտավոր են սննդի շղթային փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցային կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:

Նախատեսվում է կենդանիների ոչ սպանդանոցային մորթ թույլատրել միայն որսորդության և ձկնորսության ժամանակ արտաքին և ներքին գործիքների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի, ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ անվերականգնելի խանգարումներով պայմանավորված, անասնաբույժի ցուցումով կենդանիների անկումը բացառելու նպատակով անձնական սպառման համար, այդ թվում` կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների նպատակով, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:
Սահմանվում է նաև վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը, կայացվում է առգրավման և ոչնչացնելու որոշում:

«Սպանդանոցին չեն վստահում․ իմաստը ո՞րն է մարդկանց ավելորդ քաշքշուքների մեջ գցելը»,- դիմելով հիմնական զեկուցողին՝ հարցրեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նա նաև հարցրեց, թե ինչպես է կանխվելու գնաճը, որն այս նախագծի ընդունման արդյունքում կարող է առաջանալ։

«Այս օրենքը մի շարք մարզերում իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ, որովհետև սպանդանոցների թիվը շատ քիչ է և դրանց պայմանները հեռու են բավարար լինելուց»,- հայտարարեց Նազարյանը:

Հայտնելով, թե սպանդանոցային մսի առկայության պարտադրումը ոչ միայն սննդի անվտանգությունն է ապահովում, այլև՝ արդար մրցակցային միջավայր՝ Դանիելյանն ասաց. «Սպանդանոցային գոծունեություն իրականացնելու համար ծախսեր իրականացրած տնտեսվաողները եկամուտ պետք է ակնկալեն»:

Դանիելյանի խոսքով՝ կառավարության որոշումներով նախատեսվում է կարգավորել մսի հետագծելիության վերահսկողության մեխանիզմները և այսօր էլ QR կոդրերով հնարավոր է որոշել մսի ծագումը և, խանութից պահանչելով, Ձև-5 փաստաթուղթը, կարող են պարզել մսի ծագումը:

«Այսօր արդեն փոփոխություն է անցկացվում և սպանդանոցին պարտադիր պահանջ է առաջադրվում մեքենա ունենալ անասունին տեղափոխելու  համար  և իրենք պարտավորված են լինելու գյուղացու տնից այդ անասունը տեղափոխել սպանդի վայր»,-ասաց Դանիելյանը և շեշտեց, որ ոչ պատշաճ վարչարարությունն է պատճառը, որ գյուղացիները չեն ցանկանում սպանդանոցներից օգտվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։