Մեծ բանավեճ կա՝ քաղհասարակությունը պետք է լինի պրոակտիվ, թե՞ ռեակտիվ. ապաքաղաքական զրույց Իզաբելլա Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը: Նրա հարծիքով՝ «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը մեզանում երբեմն չափից դուրս նեղ է մեկնաբանվում․ սրանում ներառվում են, օրինակ, մարզական ֆեդերացիաները և ստեղծագործական միությունները: Սակայն հասարակական կազմակերպություն ասելով՝ նկատի ունեն մի խումբ կազմակերպություններ, որոնք զբաղվում են հիմնականում իրավապաշտպան և բնապահպանական գործունեությամբ: Ընդ որում, հաճախ այդ կազմակերպությունների դեմ վարվում է նպատաուղղված քարոզչություն, որի նպատակն է ՀԿ-ներին «դեմոնիզացիայի» ենթարկելը:

Ինչո՞ւ են ՀԿ-ները զբաղվում ծառեր կտրելու խնդրով կամ թափառական շներին պաշտպանելով՝ մի կողմ դնելով այն աղետը, որը տեղի է ունենում մեր 120 հազար հայրենակիցների հետ: Ըստ հաղորդման հյուրի՝ եթե կան մեր ժողովրդի համար լուրջ անվտանգային խնդիրներ, ապա դա չի նշանակում, որ այս ընթացքում բոլոր ծառերը պետք է կտրվեն, բոլոր հանքերը շահագործվեն և ծաղկի ապօրինի շինարարությունը: Հասարակական կազմակերպությունները զբաղվում են այն խնդիրներով, որտեղ մասնագիտացած են:

Իզաբելլա Սարգսյանը համոզված է, որ մարդու իրավունքների գաղափարը, որը ձևակերպված է ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունների ժամանակ, ինչպես նաև ՄԱԿ-ի 1948 թվականի Հռչակագրում, արդիական և կիրառելի է այսօրվա աշխարհում: Այն պետք է զերծ պահի պետական մարմիններին խնտրականությունից, իսկ քաղաքացիներին՝ նման քարոզից:

Ըստ իրապաշտպանի՝ մարդկանց որևէ սկզբունքով (օրինակ՝ սեռի, տարիքի, կրթության հատկանիշով) «դասակարգելը» մշտապես բերում է խիստ բացասական հետևանքների:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան