Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանn անդրադարձել է Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելուն։

«Ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ: Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների: Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան»,-ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ԱՄՆ-ում հանդիպումն անսպասելի չի եղել։

«Ես դա արեցի՝ ցույց տալու համար, որ Թուրքիայի և Իսրայելի միջև կարող են որոշ քայլեր ձեռնարկվել։ Բայց Նեթանյահուն անխիղճ է և, ցավոք, անողոքություն դրսևորեց այս երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ։ Նա ռեսուրսներ չունի։ Ամբողջ Արևմուտքն աշխատում է Իսրայելի համար։ Նրանք, հատկապես՝ Ամերիկան, միշտ աշխատում են Իսրայելի համար։ Այս բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով, ցավոք, Պաղեստինի աղքատ և ընչազուրկ ժողովուրդը մահապատժի դատապարտվեց Իսրայելի ռումբերի դիմաց: Մենք այլևս չէինք կարող համբերել։ Մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Թուրքիայի Առևտրի նախարարությունը հայտնել է նախօրեից Իսրայել բոլոր արտահանումներն ու ներմուծումները դադարեցնելու մասին։