Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հերթական թոդարկման հյուրն է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիիկը: Նրա համոզմամբ՝ մշակույթը, անշուշտ, դիվանագիտության մաս է, և իր աշխատանքում նա ելնում է հենց այդ մեկնակետից:

Դեսպանը համաձայն է այն պնդման հետ, որ ազգին ճանաչում են նաև նրա մշակութային գործիչներով: Բայց, ըստ նրա, Չեխիայի դեպքում ավելի շուտ հիշատակվում են ոչ թե անուն-ազգանուններ, այլ Չեխիայի մայրաքաղաքի անունը:

Հաղորդման ընթացքում խոսք է գնում Չեխիայի և Հայաստանի ներսում «տեղային» առանձնահատկությունների մասին: Այդ համատեքստում անդրադառնալով Սյունիքին՝ հաղորդման հյուրը նշում է այդ տարածաշրջանի հատուկ մոգական ազդեցությունը:

«Փոքր-ինչ մոգական, փոքր-ինչ ռոմանտիկ, որոշ չափով նաև խիստ, որովհետև այնտեղ լեռներ են, լեռնեցի սարթ ժողովուրդ է»,- այսպես է Սյունիքը բնորոշում դեսպանը, որը հաճախ է այցելում այդ մարզ:

Իր ազատ ժամանակը դեսպանը նվիրում է նաև երաժշտությանը, և հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվում արվեստի այդ ձևին ու դրա հայտնի ներկայացուցիչներին:

«Երաժշտությունն ունիվերսալ լեզու է, որը հաղորդում է մեզ ոչ թե երկրային, այլ աստվածային արժեքներ»,- կարծում  է Պետր Պիրունչիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան