Բացառվում է 29,8 հազար քառ. կմ-ից պակաս տարածքով խաղաղության պայմանագրի կնքումը. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեզ համար կարևոր են Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատությունն ու իրավունքները, և դա սկզբունքային է: Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», – նշեց Սիմոնյանը:

«Մենք պետք է հասնենք նրան, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը նստեն, խոսեն, հակառակ պարագայում նույն Ադրբեջանին էլ ձեռնտու իրավիճակ չի լինի։ Կլինի մեծ բաց, որը անընդհատ, միգուցե տասնամյակների ընթացքում չի կարողանա փակել։ Եթե Ադրբեջանը չնստի, չխոսի Արցախում բնակվող հայ բնակչության հետ, այդ վերքը, մե՛ր վերքը մի օր իր պտուղները տալու է,- նշեց Սիմոնյանը։- Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար»։

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային հարց է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։
Բացառվում է 29 հազար 800 քառ. կմ-ից պակաս տարածքով խաղաղության պայմանագրի կնքումը,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։