Պատերազմը չի՛ կասեցվում սահմանազատմամբ, շատ վտանգավոր է․ վարչապետն էլ ասաց՝ սրա այլընտրանքը պատերազմն է․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արդեն երկրորդ օրն է՝ ոստիկանությունը փակ է պահում Կիրանց տանող ճանապարհը։ Գյուղ կարողանում են մուտք գործել միայն տեղի գրանցում ունեցող քաղաքացիները։ Կան տեղեկություններ, որ ականազերծման աշխատանքներ են արվում, և այս հատվածում տասնյակից ավելի տեղամասերում սահմանազատում է արվելու։

Հետևելով իրավիճակին՝ արդյո՞ք այս գործընթացն անխուսափելի էր, և սահմանազատումը պարտադիր էր, թե՞ պետք էր խուսափել։ Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում թերահավատություն է արտահայտում, որ այս պրոցեսը խաղաղություն կբերի հայ-ադրբեջանական սահմանին․ «Այս իրավիճակը բնական է, քանի որ մենք պարտված կողմն ենք, իսկ Ադրբեջանը հաղթել է։ Հաղթող կողմը՝ Ալիևը, օրակարգ է թելադրում Հայաստանին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական օրակարգ։ Նա ասում է՝ այս գյուղերն եմ ուզում, դրանք պետք է տաս։ Պարտված իշխանությունը չի հեռացել Հայաստանում»։

Ադրբեջանի նախագահն ասել է, թե իրենք ակտիվ աշխատում են խաղաղության հասնելու ուղղությամբ․ «Մեկնարկել է սահմանազատումը, ոչ միայն սահմանազատումը, այլև սահմանագծումը։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Միջնորդներն առաջնորդվում են բացառապես իրենց շահերով։ Նրանց նպատակը ոչ թե [կողմերին] օգնելն է, այլ տարածաշրջան ներթափանցելը՝ հանուն իրենց քաղաքական ու տնտեսական շահերի։ Նրանք [Հարավային Կովկասը] կրկին հրկիզելու ցանկություն ունեն։ Մենք դա թույլ չենք տա»։

Միքայել Հայրապետյանը նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրներն արդեն իսկ միջազգայնացված են, դրանից անհնար է խուսափել։ Սակայն Իլհամ Ալիևի այս պնդումն արժանահավատ չէ։

«Տեսեք, թե Ալիևն ինչ խորամանկություն արեց։ Արտաքուստ կարող է թվալ, թե չեկիստ Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, խոսում է երրորդ ուժի բացառման մասին, երբ ասում է՝ թող Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ բանակցեն։ Միայն կույրը չի պատկերացնի, որ Ալիևի թիկունքում ռուս-թուրքական ականջներ են երևում։ Սա ամենևին էլ երկուսի զրույց չէ»,- ասում է Հայրապետյանը։

Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը պետք է դիտարկել ֆորպոստի կարգավիճակից ազատվելու տրամաբանության մեջ։ Նշում է, թե պետք է Հայաստանն ապրի հարևանների հետ՝ առանց արտաքին հովանավորության։ Միքայել Հայրապետյանին հարց ուղղեցինք՝ սա՞ էր այն գլխավոր եզրահանգումը, որ Հայաստանը պետք է աներ վերջին 4 տարիների անկայուն և պատերազմական իրադարձություններից հետո։

«Իհարկե՝ ոչ։ Ես ափսոսում եմ, որ այդ գաղափարն արտահայտելու համար մեջբերում եք Նիկոլ Փաշինյանին, ավելի խելացի մարդիկ կան, ինչպես Ռաֆայել Իշխանյանը։ Նա ասում է, թե պատերազմ չլինելու երաշխիքը լեգիտիմությունն է։ Առնվազն մտավոր հետամնաց պետք է լինես՝ այդպիսի երաշխիքին վստահելու համար։ Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, երբ փլուզվում է աշխարհակարգը»,- նշում է Հայրապետյանը։

Նա խոսում է նաև տարածաշրջանում Արևմուտքի և Ռուսաստանի ունեցած շահերի և այստեղ նրանց աշխարհաքաղաքական ազդեցության համար մղվող պայքարի, Հայաստանի անհրաժեշտ դիրքավորման, ՀԱՊԿ-ից դուրս չգալու՝ Փաշինյանի իշխանության գործելակերպի, Հայաստանի իշխանական և ընդդիմադիր ուժերի կողմից Ռուսաստանի շահերը սպասարկելու գործոնի և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան