Պեսկովը հաստատել է, որ Պուտինը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք բանակցություններին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Այս մասին CNN-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Պուտինը մասնակցի բանակցություններին, Պեսկովը պատասխանել է․ «Ո՛չ»։

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել էր, որ մայիսի 14-ի երեկոյան Պուտինը խորհրդակցություն է անցկացրել՝ բանակցություններին նախապատրաստվելու համար։ Բանակցային խմբի անդամներից բացի՝ հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում մայիսի 15-ին Ստամբուլում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն նախօրեից դեռևս պարզ էր, որ Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի