Վտանգվա՛ծ է ժողովրդավարությունը ՀՀ-ում․ հարվածեցի՛ն պատերազմով, արտաքին ինտերվենցիայով փորձեցին փշրել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երբ Ուկրաինայի իրադարձությունները սկսվել էին, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշում ունենալ իր քվեարկություններով և այլն, ինչը բոլոր գործընկերների մոտ գոհունակություն էր ձևավորում։

«Բայց ակնհայտ է, որ ՀՀ-ի և բոլորի մանևրի դաշտը նեղանում է, ինչը շատ լուրջ մարտահրավեր և պրոբլեմ է բոլորիս համար, ՀՀ-ի համար առավել ևս՝ իր խոցելիությունները հաշվի առնելով»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը ներքին սպառնալիքներ չունի, սակայն նաև խոսեց արտաքին սպառնալիքների մասին՝ հիշելով 2 տարի առաջվա դեպքերը․ «2021թ. մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, խորհրդարանը լուծարվում է, երկրում փաստացի ո՛չ կառավարություն կա, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատված, և զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։ Քրեական գործով կան կալանավորված զինվորականներ, որոնք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Եվ նրանք չունեն բացատրություն»։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշում է, որ այսօր Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը։

«Մեր երկրում ժողովրդավարությունը հարված ստացավ պատերազմով, երբ արտաքին ինտերվենցիայով փորձեցին փշրել, բայց այն ապրեց։ Այսօր պետք է նշել, որ Հայաստանը Ռուսաստանի պատանդն է, երբ ՀԱՊԿ-ում լինելու պատճառով ՀՀ-ն զենքի խնդիր ունի։ Ես կարծում եմ, որ արդեն գալիս է ընտրություն կատարելու պահը։ Պատերազմի ժամանակ մենք ռուսական ազդեցության տակ ենք եղել վերից վար, հետևաբար՝ աղետալի էր մեզ համար արցախյան պատերազմը, ֆորպոստի շահերը չեն պաշտպանում»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան