Ինչպե՞ս Քոչարյան Ռոբերտը կալանավորված չԷ, բայց այդ կնոջն ազատազրկեցին․ վեթինգ անեիք՝ կասկածելի չէին լինի իրավապահների որոշումները․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը չի բացառում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու սցենարը․ «Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել ՀՀ-ից։ Եթե դուրս է եկել, ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մեզ մնո՞ւմ է անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Ձեզ թվում է՝ այլ երկրներից զենք ձեռք բերելու հնարավորություն չի՞ եղել։ Իհարկե՝ եղել է, բայց այդ հնարավորությունների փակ լինելը բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք Ձեզ հետ»։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հարց ուղղեցինք՝ իր գնահատմամբ՝ բավարար հիմքեր չկա՞ն, որ ՀՀ-ն արդեն իսկ ՀԱՊԿ-ից դուրս եկած լիներ, հատկապես, երբ Փաշինյանն ինքը այսօր խոստովանեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սահմանափակում է ՀՀ-ին այլ երկրներից զենք ստանալու հարցում։

«Փաշինյանը ՀԱՊԿ-ին իր տեղն է ցույց տալիս՝ ասելով՝ ՀՀ-ից նա դուրս է եկել։ Տեսնում ենք, որ կոշտանում է իշխանության խոսույթը, վասալական դիրքից դուրս գալու նշաններ են ցույց տալիս, բայց չլինի՞՝ սա հերթական պոռոտախոսությունն է։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի խոսքը ՀԱՊԿ-ի մասին սպառնալիք կամ շանտաժ է, կարծես դիմում է ՀԱՊԿ-ին՝ անելո՞ւ ես մի բան, թե՞ չէ։ Եթե չէ, դու մեզ պետք չես։ Արևմուտքը ՀՀ-ին լուրջ սպառազինություն չի տա, քանի դեռ ՀԱՊԿ անդամ է, քանի որ գիտեն՝ ինչ ստացավ՝ Կրեմլն իմանալու է։ Փաշինյանը չգիտի՞, թե ՀՀ անվտանգային համակարգն ինչ հաղորդակցություն ունի Կրեմլի հետ»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան