Մայիսի 1-ը տոնական է ոչ բոլորի համար․որքա՞ն են վճարվում քաղաքացիները տոնական օրերին աշխատելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
Բոլորը

Փողոցներն ու այգիներն այսօր սովորականից ավելի մարդաշատ են, խցանումները, այլ երկուշաբթի օրերի համեմատ, սակավաթիվ: Oրը տոնական է․ Մայիսի 1-ն աշխատավորների միջազգային օրն է։ Թեև այն Հայաստանում ոչ աշխատանքային է, այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ այսօր չաշխատել։

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ հանգստյան օրերին աշխատողները պետք է հավելավճար ստանան՝ նշում է Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, փաստաբան Էլեն Մանասերյանը։

«Ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է կրկնակի չափով։ Տոնական օրերին նախորդող օրերի աշխատանքը կրճատվում է, որպես կանոն, 1 ժամով»,- նշում է Մանասերյանը։

Որքանո՞վ է պահպանվում օրենքով սահմանված կարգը, և արդյո՞ք քաղաքացիները ստանում են սահմանված հավելավճարները։

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը՝ APR գրուպը, հարցում է իրականացրել և՛ աշխատողների, և՛ գործատուների շրջանում։

Հարցված աշխատող բնակչության միայն 44.1%-ն է, որ երբեք հանգստյան կամ տոնական օրերին չի ներգրավվել աշխատանքի: Հարցվողների 15.3%-ը նշել է, որ գրեթե միշտ հանգստյան կամ տոնական օրերին աշխատում է, 12.2%-ը նշել է, որ դա տեղի է ունենում հաճախ, 26.8%-ը՝ հազվադեպ, իսկ 1.5%-ը դժվարացել է տալ հստակ պատասխան:

«Այն հարցվողները, ովքեր ներկայացրել են, որ աշխատել են հանգստյան և տոնական օրերին, նրանց 54․6 տոկոսը նշում է, որ դրա դիմաց չեն ստացել փոխհատուցում, այսինքն՝ դա համարվել է սովորական աշխատանքային օր»,- մանրամասնում է Էլեն Մանասերյանը։

Հարցված գործատուների 56 %-ը նշել է, որ հանգստյան օրերին իրենց աշխատավայրերը գործում են, այսինքն՝ դա համարվում է սովորական աշխատանքային օր։ Այդ օրերին գործատուների գրեթե կեսը չի տալիս փոխհատուցում։

Հարցվողները, ովքեր նշել են, որ իրականացնում  են աշխատանք հանգստյան օրերին, եղել են հիմնականում մեծածախ և մանրածախ առևտրի, արտադրության, ինչպես նաև առողջապահության ոլորտից։

Ի՞նչ կարող են անել այն քաղաքացիները, ովքեր ստիպված են աշխատել հանգստյան օրերին, սակայն չեն ստանում համապատասխան հավելավճար։ Էլեն Մանասերյանը նշում է, որ առաջին քայլը պետք է լինի արհմիություններին անդամակցելն ու դրանց միջոցով խնդրին լուծում տալը։

«Իսկ եթե արհմիության միջոցով էլ հնարավոր չլինի, վերջին ատյանը, իհարկե, դատարանն է, բայց մինչև դատարանը կարելի է դիմել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որը նույնպես հնարավորություն ունի այս իմաստով խնդիրը լուծել»,- նշում է Մանասերյանը։

Հանգստյան կամ տոնական օրերին ավելի շատ աշխատում են այն հարցվողները, ովքեր ունեն ավելի ցածր կրթական մակարդակ, և հակառակը՝ աշխատողների հանգստի իրավունքը չի խախտվում այն դեպքերում, երբ քաղաքացին ունի ավելի բարձր կրթական մակարդակ: Մասնագետները հորդորում են՝ տեղեկացված լինել սեփական իրավունքների մասին ու խախտումների դեպքում դիմել համապատասխան միջոցների։

Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակում անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 041 12 33 02 հեռախոսահամարով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան