Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազատի կացարանում այրված զինծառայողների ծնողների հետ

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Ապրիլի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այս մասին հայտնում է ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ «Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,- գրել է Նորիկյանը։

Հիշեցնենք՝ հրդեհից անցել է ավելի քան երեք ամիս, և զինվորների ծնողները դժգոհ են գործի քննության ընթացքից։  Ապրիլի 18-ին զոհված զինվորների հարազատները փակել էին Երևան-Սևան մայրուղին, իսկ փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Մինչ այդ էլ մի քանի անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Բողոքի այս գործողությունների ընթացքում նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ, բայց վերջիններս չէին շտապում ընդունել նրանց։ Այս ընթացքում ծնողների հետ հանդիպել է միայն զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանը:

Արփի Հակոբյան