Միտումնավոր չեն տրամադրում ԶԼՄ-ների հարցման պատասխանները. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել: Այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2023 թվականի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Սա հազվագյուտ եռամսյակներից է, որ իսկապես բռնություններից զերծ են մնացել մեր գործընկերները: Իհարկե, պետք է նշել, որ առաջին եռամսյակի ընթացքում հասարակական, քաղաքական իրավիճակն էլ լարված չի եղել: Նախորդ ժամանակներից գիտենք, որ երբ երկրում սրվում է իրավիճակը, ապա ակցիաներ են անցկացվում, այդ ժամանակ բարդանում է նաև լրագրողների գործունեությունը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Բացասական միտումներ են նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի հետ կապված: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ իրավունքի խախտման 49 նման դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի դիմաց:

«2020 թվականից ի վեր որևէ եռամսյակում այսպիսի քանակի խախտում՝ կապված տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների հետ չի արձանագրվել: Սա նշանակում է, որ պետական մարմիններից հատկապես տեղեկություններ ստանալը բարդանում է: Պետական մարմինները կամ չեն պատասխանում գրավոր հարցումներին, կամ պատասխանում են լղոզված՝ բոլոր հարցումներին չանդրադառնալով»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ լրագրողների բողոքներն այս ուղղությամբ ավելացել են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լրագրողները որպես կանոն փորձում են ստանալ տեղեկատվություն, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, սակայն անտեղի հղում անելով այս կամ այն գաղտնիքների մասին օրենքին, գերատեսչությունները տեղեկությունը չեն տրամադրում կամ տալիս են թերի պատասխան:

«Այստեղ մենք ուղիղ կապ ենք տեսնում կոռուպցիայի ինդեքսի փոփոխության առումով: Տարեսկզբին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, ըստ որի աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի վարկանիշն իջել է՝ երկիրը նախորդ տարվա 58-րդ տեղից հայտնվել է 63-րդ տեղում: Նման հետընթացը կանխատեսելի էր, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է տեղեկատվության ազատությունից»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարուցված դատական հայցերին, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ներկայացվել է 8 նոր դատական հայց, որոնցից 1-ը բիզնես ոլորտի ներկայացուցչի կողմից է, 7-ը՝ նախկին ու ներկա աշխատողների:

Մանրամասները՝ տեսանյութում։