Հայ-Ռուսական համալսարանում ստորագրահավաք է սկսվել՝ ռեկտորի ընտրության բնականոն ընթացքն ապահովելու և համալսարանի ինքնավարությունն ապահովելու պահանջով

Լուրեր

14.03.2026 | 00:49
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է
13.03.2026 | 23:44
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան
13.03.2026 | 23:28
Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ
13.03.2026 | 23:16
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
13.03.2026 | 23:02
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր․ Ասադով
13.03.2026 | 22:47
Աղավնաձոր բնակավայրում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
13.03.2026 | 22:33
«Չարենց-Նամե»-ն՝ արդեն նաև պարսկերենով․ այսօր Չարենցի 129-ամյակն է
13.03.2026 | 22:20
Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի Մ-23 առաջնության եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 22:13
Թրամփը հայտարարել է, որ իրեն «այլևս չի հետաքրքրում» Խաղաղության Նոբելյան մրցանակը
13.03.2026 | 22:00
Ադրբեջանի պահանջների սահմանն ո՞ւր է․ Փաշինյանը եթե վերարտադրվեց, ասելու է՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից հրաժարվենք, խաղաղություն է պետք․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:44
Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն
13.03.2026 | 21:30
Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը
13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
Բոլորը

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքի էջում  տեղադրվել է հայտարարություն, որով Համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջ է ներկայացված ապահովել մայիսի 5-ին կայանալիս ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը և հաստատել ընտրված անձին՝ որպես ռեկտոր։

Նախաձեռնության հեղինակները Համասլարանի ուսանողներն են, դրանում, մասնավորապես, ասվում է․ 

«Մենք` Հայ-Ռուսական համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներս

Արտահայտելով Համալասարանի ողջ անձնակազմի և ուսանողության դիրքորոշումը և վերահաստատելով ռեկտոր Դարբինյանին մեր լիակատար աջակցությունը,

Նպատակ ունենալով պահպանել Համալսարանի որդեգրած արժեքային համակարգը, վաստակած հանրային դերը ու հեղինակությունը,

Առաջնորդվելով գործող իրավակարգավորումներով և խստորեն

պահպանելով դրանց տառն ու ոգին,այդ նույն իրավակարգավորումների համաձայն, Համալսարանի գործունեության մասով, որպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմին ճանաչված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (նախարար Ժաննա Անդրեասյան)

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

Ապահովել Համալսարանի հիմնադիր փաստաթղթերում և Կանոնադրությունում ամրագրված` Համալսարանի Ընդհանուր Ժողովի (Կոնֆերանսի կողմից ռեկտորի ընտրության անքակտելի իրավունքի իրացումը: 

Նշված նպատակով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանյան համահիմնադրի լիազոր ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով այս հարցում հասնել հստակ համաձայնության:

Ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ներկայությունը ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Կոնֆերանսին։ Նույն նպատակով դիմել Ռուսաստանյան կողմին և ապահովել նաև իրենց պաշտոնական ներկայությունը:

Ապահովել ընտրված ռեկտորի պաշտոնական նշանակումը` երկու հիմնադիրների հրամանով՝ բացառելով Համալսարանի կառավարման ֆունկցիայի իրացման իմաստով որևէ իրավական վակումային կամ հակաօրինական իրավիճակ։ Նույնը պահանջել նաև ռուսաստանյան կողմից։

Դադարեցնել առանց համալսարանի ներգրավման վերջինիս գործունեությանը վերաբերվող միջկառավարական նոր համաձայանագրի որևէ տեքստի սեպարատ քննարկումները: Հենց գործող իրավակարգավորումներն են, որ ապահովել են Համալսարանի առաջատար դիրքերը և’ երկրում, և՝ տարածաշրջանում, դրանց փոփոխման ցանկացած փորձ դիտարկում ենք որպես Համալսարանի նկատմամբ իրագործվող վնասարարություն:

Հրապարակայնորեն ներկայացնել Համալսարանի բազմամյա ռեկտոր Դարբինյանի աշխատանքի գնահատականը և նրան ռեկտորի պաշտոնում գալիք ընտրություններում չսատարելու հիմնավորումները»։

Այս պահին արդեն շուրջ 1200  անձ ստորագրել է հայտարարության տակ, որոնց   թվում՝ Համալսարանի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ։

Նշենք, որ օրեր առաջ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը:

«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:

Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:

Ինձ մնում է Շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ համալսարան ճանաչված հաստատություն:

Ուրախ, Հպարտ և Շնորհակալ եմ  բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը:

Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել»,- գրել էր Դարբինյանը։

Նշենք, որ այս պահին նոր ռեկտորի ընտրության գործընթաց դեռևս սկսված չէ, թեկնածուներ առաջադրված չեն։ Համալսարանում, սակայն, ինտենսիվ կերպով շշուկներ են տարածվում, որ ցանկություն կա նոր ռեկտորին նշանակել  Ռուսաստանից, մինչդեռ ռեկտորի ընտրությունն, ըստ գործող իրավակարգավորումների՝ կատարում է  Համալսարանի ընդհանուր ժողովը, և նախաձեռնության հեղինակների պահանջն, ըստ էության, այդ ընտրության անխոչընդոտ իրականացումն է և հիմնադիրների կողմից նրա ընտրության հաստատումը։

Նախաձեռության հեղինակները պատրաստվում են երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, հավաքվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Նրանք ակնկալում են նախարարի հետ հանդիպում՝ որպեսզի պահանջ ներկայացնեն՝ ապահովել Համալսարանի ընդհանուր ժողովի կողմից ընտրության իրականացման բնականոն գործընթացն, ինչպես նաև՝ հաստատել Ժողովի ընտրության արդյունքը։

Արաքս Մամուլյան