Թքող-հարվածող ուժերին ձևավորում է հասարակությունը, իսկ նրանք՝ թքում են մարդկանց վրա․ սա ապագա չունի․ Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ

-ԱԺ-ում իշխանության և ընդդիմության վարքագիծը մարդկանց արդեն ոչ միայն զարմացնում, նյարդայնացնում է, մարդիկ սկսել են ծիծաղել, ծաղրել պատգամավորներին իրենց վարքագծի հետ կապված։ Բոլորովին վերջերս դիտում էինք մի հանձնաժողովի նիստ, որտեղ օմբուդսմենի թեկնածու էր ներկայացվում, և կիսագողական, կիսագրագետ բառապաշարով, փողոցային ժարգոնով էին խոսում։ Ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը։

-Բարոյազրկությամբ։ Եթե փորձենք քննել այս 30 տարվա իշխանափոխությունների շարքը և փորձել գտնել տրամաբանություն, ապա մենք կտեսնենք, որ այդ բոլոր բանաձևումները իշխանական ենթարկված են մեկ գլոբալ կոնտեքստի։ Այսինքն՝ եթե ընդունել այն հանգամանքը, որ մենք դիտարկում ենք օխլոկրատիայի չորս տարբեր դրսևորումներ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում, որովհետև օխլոսը զուրկ է բարոյականությունից, օխլոսը չի ճանաչում օրենք և ընդհանրապես մտահոգված չէ սեփական ռեմոնեով։ Այսինքն՝ պատիվ հասկացությունը իրենց համար անհայտ հասկացություն է։ Դրանով էլ պայմանավորված են այն բոլոր պրոցեսները, որոնց ականատեսն ենք մենք այս տասնամյակների ընթացքում, և որոնց գագաթնակետը․․ Գիտեք՝ ամեն ինչ կարելի էր պատկերացնել, բայց երբ օրակարգային է դառնում բարձր պաշտոնյայի կողմից փողոցում քաղաքացու դեմքին թքելը, դա արդեն նշանակում է, որ սա որոշակի պսիխոտիպի, բարոյահոգեբանական կեցվածքի արտահայտությունն է, որի տարբեր դրսևորումները մենք տեսնում ենք իշխանության ամենատարբեր մակարդակներում։

-Ինչո՞ւ պատասխանատվության ինստիտուտը չի գործում՝ ըստ Ձեզ։ Նույնիսկ հարց էլ չի հնչում՝ ինչո՞ւ մանդատ վայր չեք դնում, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Այսինքն՝ ինչ-որ իմաստով նորմավորվո՞ւմ է նման գործելակերպը և պահանջ չի դրվում հետևանքների, պատասխան տալու։

-Այդ օխլոսին հատուկ է դա, այսինքն՝ այն հանգամանքը, որ նրանք չեն ճանաչում պատիվ հասկացությունը, նշանակում է՝ որքան պատվազուրկ, այնքան քննադատությունից դուրս։ Այսինքն՝ եթե մենք բոլորս պատվազուրկ ենք, մեզանից որևէ մեկը չի կարող որևէ մեկին պատասխանատվության կոչել։ Դա ոչ միայն միջանձնային հարաբերությունների վրա է անդրադառնում, այլ նաև պետություն-քաղաքացի հարաբերությունների վրա, որովհետև այն օղակներն ու ինստիտուտները, որոնք պետք է պաշտպանեն քաղաքացուն կամ պատասխանատվության կանչեն օրենքի ուժով, նույնիսկ այդ համակարգերը չեն աշխատում։ Դրանք շանս չունեն աշխատելու, որովհետև այդ համակարգերն աշխատացնողները նման ո՛չ գերխնդիր ունեն, ո՛չ էլ ցանկություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան