Երբ ընդհանուր նպատակներ չկան, սկսվում են փոխադարձ մեղադրանքները. ապաքաղաքական զրույց Արտակ Ապիտոնյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: Նրա կարծիքով՝ այն կարծրատիպերը, որոնք երբեմն ինքներս ստեղծում ենք մեր մասին, հեռու են իրականությունից:

Հայաստանից դուրս ապրող հայերը հաճախ հանդես են գալիս որպես կարգապահ, պարտաճանաչ մարդկանց և աշխատողների մոդել: Հայաստանում ապրող հայերի հակառակ դրսևորումները պայմանավորված են ոչ թե ազգային մենթալիտետով, այլ պետության ընդհանուր անկազմակերպվածությամբ: Բոլոր դեպքերում, Արտակ Ապիտոնյանի կարծիքով, վարքի, աշխարհընկալման, աշխատանքի հանդեպ վերաբերմունքի ստանդարտները թելադրվում են պետական, քաղաքական, մտավոր, մշակութային էլիտաների կողմից, և այդ հարցում առաջնահերթ դեր է խաղում կրթական համակարգը:

Հաղորդման հյուրը վստահ է, որ աշխարհի հայերին ավելի շատ բան է միավորում, քան բաժանում: Պարզապես պետք չէ ակնկալել, որ Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող, տարբեր ժամանակներում արտերկրում հայտնված մեր հայրենակիցները որևէ հարցի շուրջ միատեսակ կմտածեն: Պետք է գտնել այն նպատակները, որոնց համար տարբեր ձևով մտածող մարդիկ միասին կաշխատեն: Այդպիսի նպատակներից է, իհարկե, Ցեղասպանության ճանաչումը:

Դիվանագետը համոզված է, որ հանուն Արցախի անվտանգության պայքարը նույնպես կարող է համախմբող դեր խաղալ, եթե Հայաստանից համապատասխան ազդակներ գան, և մեր ներքաղաքական տարաձայնությունները չխանգարեն այդ ազդակների ձևավորմանը: Բոլոր դեպքերում փոխադարձ մեղադրանքներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ բացակայում են այդ ընդհանուր նպատակները: Խոսելով սնապարծության և ազգային հպարտության տարբերության մասին՝ Արտակ Ապիտոնյանը նշում է, որ երկրորդ դեպքում ստեղծվում է նոր արժեք, իսկ առաջինը բացարձակապես անպտուղ է:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան